Ամերիկացիների մեծ մասը դեմ է հանդես գալիս ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից տվյալների հավաքմանը: Այս մասին հայտնում է Hill պարբերականը՝ հղում կատարելով նոր հարցման արդյունքներին:
Համաձայն հետազոտության տվյալների՝ ամերիկացիների 53 տոկոսը դեմ է հեռախոսային և համացանցային տվյալների հավաքմանը՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված աշխատանքի շրջանակում: Մոտ 40 տոկոսը հանդես է եկել հաջակցություն այդպիսի գործողությունների:
Անցած տարվա հունիսին անցկացված hամանման հարցման արդյունքների համեմատությամբ՝ Ազգային անվտանգության գործակալության կողմից տվյալների հավաքման կողմնակիցների թիվը նվազել է: Այն ժամանակ կողմնակիցների թիվը կազմում էր 50 տոկոս՝ ընդդեմ 44 տոկոսի:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը գործակալության բարեփոխումների մասին նկատելի ազդեցություն չի ունեցել հասարակական կարծիքի վրա: Փոփոխությունների մասին լսած մարդկանց 73 տոկոսը համոզված է, որ դրանք չեն անդրադառնա մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության վրա:
Ամերիկացիների կարծիքները հատուկ ծառայությունների գործողությունների վերաբերյալ գաղտնազերծումներ արած Էդվարդ Սնոուդենի մասին կիսվել են գրեթե հավասարապես: 45 տոկոսը հայտարարել է, որ Սնոուդենի իրականացրած արտահոսքն օգնել է հասարակական շահին, մինչդեռ 43 տոկոսը կարծում է, որ հասարակության շահերը տուժել են: Ամերիկացիների 52 տոկոսը կողմ է արտահայտվել Սնոուդենի հետապնդումը շարունակելուն, իսկ 32 տոկոսը դեմ է եղել:










































