«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ չնայած Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալ»-ին «կարմիր սատանաներ»-ը զիջում են 14 միավորով, պետք է շարունակեն պայքարել չեմպիոնի կոչման համար:
Նշենք, որ 1-8 հորիզոնականները զբաղեցնող թիմերի դեմ խաղերում թիմը վաստակել է ընդամենը 5 միավոր:
« «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է շարունակի պայքարել չեմպիոնի կոչման համար: Մեր նպատակն առաջինը լինելն է և մենք կփորձենք անել դա»,- հայտարարել է Մոյեսը:



































