Միացյալ Թագավորության «Անկախություն» կուսակցության խորհրդական Դևիդ Սիլվեսթերը հայտարարել է, որ Բրիտանիային վրա հասած ցիկլոնի պատճառը միասեռ ամուսնություններն օրինականացնելն է:
Ինչպես գրում է Metro տաբլոիդի լրագրողը՝ դեկտեմբերի վերջից Բրիտանիայում մոլեգնում է ուժեղ ցիկլոնը:
Վերջերս հայտնի է դարձել, որ Դևիդ Սիլվեսթերը, ով հեռացել է Պահպանողականների կուսակցությունից՝ ի նշան բողոքի՝ միասեռ ամուսնություններն օրինականացնելու Դևիդ Քեմերոնի դիրքորոշման դեմ, սկանդալային հայտարարություն է արել:
Նա ասել է, որ երկիրը փոթորիկներից և ջրհեղեղներից տառապում է մեծամիտ վարչապետի պատճառով, ով Աստվածաշնչին հակառակ է գործում:
Henley Standard հրատարակչությանը գրած իր նամակում Սիլվեսթերը նշել է. «Աստվածաշնչում պարզ ասվում է՝ քրիստոնեական ազգը, որը հրաժարվում է իր հավատքից և աստվածաշնչյան օրենքներին հակառակ է ապրում, կտառապի բնական արհավիրքներից, փոթորիկներից, հիվանդություններից, պատերազմներից»:
Հիշեցնենք, որ Բրիտանիայում միասեռ ամուսնություններն օրինականացնող օենքը ուժի մեջ է մտել 2013 թ. ամռանը:











































