Լոնդոնի «Չելսի»-ի նոր գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ Բոաշը խնդրել է իրեն չհամեմատել Ժոզե Մոուրինյոյի հետ`հայտարարելով, որ ինքը ոչ միայն այլ մարդ է, այլև բոլորովին տարբեր են իրենց հայացքները ֆուտբոլի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Վիլլաշ Բոաշը իր հայրենակից Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատել է «Պորտու»-ում, «Չելսի»-ում և «Ինտեր»-ում: Բացի այդ, շատերը նմանեցնում են նրա ու Մոուրինյոյի աշխատաոճը: Ոմանք Վիլլաշ Բոաշին անգամ «մինի Մոուրինյո» են անվանում, ինչի հետ «Ազնվականներ»-ի մարզիչը բացարձակապես համաձայն չէ:
«Ես ու Ժոզեն աշխատել ենք միասին, սակայն մենք տարբեր մարդիկ ենք, տարբեր թիմեր ենք մարզում և բոլորովին տարբեր հայացքներ ունենք ֆուտբոլի նկատմամբ: Ես հարգում եմ Ժոզեին, բայց նրա կլոնը չեմ»,-Վիլլաշ Բոաշի խոսքերն է մեջբերում Sunday Mirror-ը:








































