Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Ալիևը աջակցում է Փաշինյանին․ Պուտինն իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը ԼՂ-ի հարցում

Ավարտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող, միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը մեր տարածաշրջան։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նախ եղել են Երևանում՝ հանդիպելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Ապա մեկնել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ, որից հետո Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ղեկավարության հետ։ Իսկ եթե ավելի ճիշտ, ապա Ստեփանակերտ են մեկնել միայն ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները՝ առանց ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի։ Թե ինչն է ռուսաստանցի դիվանագետի՝ Արցախ չմեկնելու պատճառը, առայժմ հայտնի չէ։ Ամեն դեպքում սա շատ ուշագրավ փաստ է և մեծ հավանականությամբ լուրջ ենթատեքստեր պարունակող հարց, որն արժանի է առանձին քննարկման։

Մինսկի խմբի այցը՝ կարևոր իրադարձությունների լույսի ներքո

Մինսկի խմբի համանախագահներն իրենց այս այցի մասին տեղեկացրել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Սա, կարծես թե, հերթապահ այցելություն է՝ հակամարտող կողմերի միջև խաղաղ բանակցությունների գործընթացի շարունակականությունը պահպանելու, ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը քննարկելու, տեղում իրավիճակին և հատկապես շփման գծում տիրող իրադրությանը ծանոթանալու նպատակով։ Սակայն քանի որ այս այցելությանը նախորդել են մի քանի կարևոր իրադարձություններ, մասնավորապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի առաջին հանդիպումը Դուշանբեում, Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան և հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, այս համատեքստում Մինսկի խմբի եռանախագահների այցելությունը առավել մեծ հետաքրքրություն է ստանում։ Եվ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Դուշանբեում կայացած հանդիպումն ու ձեռքբերված պայմանավորվածությունները։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ պայմանավորվածությունների պահպանումն ու կատարումը, ինչը, իր խոսքերով, կնպաստի փոխվստահության և խաղաղ գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։ Պաշտոնական հաղորդագրություններում նաև կարմիր թելի պես անցնում է այն արձանագրումը, որ համանախագահները Երևանում քննարկել են նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների և ներկայիս զարգացումների ազդեցությունը հակամարտության վրա։

Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ թե՛ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և թե՛ արտգործնախարար Մայիս Մայիլյանը շեշտել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը։

Բռնության մակարդակը նվազել է

Իրենց ամփոփիչ հայտարարության մեջ համանախագահները տեղեկացնում են, որ հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 2-ը տարածաշրջան կատարած այցելության հիմնական նպատակը եղել է հետևյալը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել սեպտեմբերի վերջին Դուշանբեում տեղի ունեցած խոսակցության արդյունքները, ուրվագծել առաջիկայում կատարվելիք քայլերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ և դիտարկել իրավիճակի ընդհանուր էվոլյուցիան։ Համանախագահները նաև տեղեկացնում են, որ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին» հանդիպելուց հետո այցելել են Քելբաջարի և Աղդամի շրջաններ և մշտադիտարկում են իրականացրել շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ։

«Համանախագահների հետ իրենց հանդիպումների ժամանակ երկու երկրների ղեկավարներն էլ արձանագրեցին, որ լարվածությունը նվազեցնելու մասին Դուշանբեում իրենց կողմից ձեռքբերված պայմանավորվածությունից հետո բռնության մակարդակը էապես նվազել է»,- նշված է հայտարարության մեջ։

Պուտինն իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը ԼՂ-ի ուղղությամբ

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը սովորական, հերթապահ այցելություն է, պարզապես այս այցին նախորդել են վերջին ամիսներին տեղի ունեցած «ֆոնային» որոշ իրադարձություններ, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, այնուհետև Բոլթոնի այցերը տարածաշրջան և Երևան, ինչպես նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի հայտնի հայտարարությունը «գրավյալ տարածքների վերադարձի» մասին, և այս իրադարձությունները առաջացրեցին քաղաքական ալիք, որը պատճառ դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին տարբեր վարկածների, սցենարների առաջացման և քննարկման։

Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս համատեքստում առանցքային նշանակություն ունի Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումը, որի կազմակերպման մեջ իր ներդրումն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այնպես որ, Տարասովը կարծում է, թե վերջին մեկ ամսվա ընթացքում հակամարտության գոտում լարվածության և բռնության մակարդակի նվազեցման գործում մեծ դեր է խաղացել Ռուսաստանը։

«Իրականում ոչինչ չի փոխվել, որևէ նոր գաղափար չկա, բայց կա մի գործոն, որն անկասկած ազդում է իրադարձությունների ընթացքի վրա։ Դրանք Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածություններն են։ Դրանք աշխատում են, կողմերի միջև հաստատվել է օպերատիվ կապ, ու թեև Ադրբեջանն ասում է, թե դա բարձրորակ կապ չէ, բայց Հայաստանի արտգործնախարարությունն ասում է, որ նորմալ կապ է։ Սա արդեն դրական նշան է այն բանի, որ Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած այդ հանդիպումից հետո զինված հակամարտության վերսկսման հավանականությունը էապես նվազել է, և ստեղծվում են նախադրյալներ հակամարտության կարգավորման մոտեցումների փնտրտուքի համար։ Եվ այստեղ ի հայտ են գալիս որոշ տարբերակներ։ Առաջինն այն է, որ 2016 թ․ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Պուտինի միջնորդությամբ։ Հիմա կրկին քայլ է անում Ռուսաստանը, և քանի որ ճգնաժամ է առաջացել Մինսկի խմբում, Ռուսաստանը սկսում է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը ղարաբաղյան ուղղությամբ, և շատ հնարավոր է, որ հենց Ռուսաստանը առաջարկի այս հակամարտության կարգավորման նոր սցենարներ»,- նշեց Տարասովը՝ ավելացնելով, թե հիմա բոլորը սպասում են Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքում Փաշինյանը կօրինականացնի իր իշխանությունը, որից հետո կսկսվեն «լուրջ գործերը»։

Ալիևը աջակցո՞ւմ է Փաշինյանին

Ի դեպ, ռուսաստանցի փորձագետը կարծում է, թե այն փաստը, որ Ալիևը հանդիպել է Փաշինյանի հետ այն իրավիճակում, երբ դեռևս Հայաստանում տեղի չեն ունեցել վճռորոշ խորհրդարանական ընտրությունները, ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահը աջակցում է Նիկոլ Փաշինյանին։

«Ադրբեջանական մամուլը գրում է, թե Փաշինյանի դեմ դավադրություն է կազմակերպվում, նրան կհեռացնեն իշխանությունից և այլն, և այլն։ Բայց Ալիևը փորձառու քաղաքական գործիչ է։ Նա կարող էր սպասել, տեսնել, թե ինչպես կավարտվեն ներքաղաքական զարգացումները Հայաստանում, հետո շփում հաստատել Փաշինյանի հետ։ Բայց նա հանդիպեց այս ժամանակաշրջանում՝ Պուտինի միջնորդությամբ, և փաստացի հասան կոնկրետ արդյունքի, և Ալիևը փաստացի աջակցեց Փաշինյանին։ Դա ցույց է տալիս, որ այն բանից հետո, երբ ավարտվեն ընտրությունները, և Հայաստանում հաստատվի կայուն իշխանություն, կարելի է սպասել ինչ-որ տեղաշարժերի Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն՝ սցենարները շատ են, բայց առավել արդյունավետ սցենարներից մեկն այն է, որ մեր կարծիքով՝ պետք է բանակցություններին ներգրավել Ստեփանակերտին, հակառակ դեպքում բանակցությունների հին ձևաչափին վերադառնալու դեպքում բանակցությունները կրկին կմտնեն փակուղի, ոչինչ չի ստացվի»։

Նոր ձևաչափ՝ Պուտինի առաջնորդությամբ

Տարասովը չի բացառում, որ Մինսկի խմբին զուգահեռ կարող է ստեղծվել նոր ձևաչափ՝ այն ձևաչափը, որին միշտ ձգտել է Մինսկի խմբում առաջին ջութակի դերը ստանձնած Ռուսաստանը։ Այդ կառույցը գլխավորելու է Պուտինը, և չի բացառվում, որ Ռուսաստանի նախագահը նշանակի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի հատուկ բանագնացի։ 1990-ական թթ․ առաջին կեսին նման պաշտոն եղել է և այդ պաշտոնը զբաղեցրել է Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ Փորձագետի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ նման հնարավոր զարգացումը կապված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության հետ, երբ իրական սպառնալիքը Հարավային Կովկասին գալիս է հարավից, և այդ գործում մեծ դեր է խաղում ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը, որը պատրաստում է, այսպես ասած՝ «իրանական թակարդը»։ Խոսքը Իրանի դեմ հնարավոր պատերազմի մասին է։

Թող Թրամփը հրավիրի Փաշինյանին ու Ալիևին իր մոտ

Այս համատեքստում անդրադառնալով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությանը տարածաշրջան և մասնավորապես Հայաստանում ղարաբաղյան հարցի մասին նրա կողմից արված հայտարարություններին, թե ընտրություններում հաղթելու դեպքում Փաշինյանը «ուժեղ մանդատ կստանա» ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար, Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, թե ամերիկացիները պարզապես խոսում են, դատարկաբանում, իսկ իրականում որևէ ազդեցություն չունեն այս տարածաշրջանում և չեն կարող հակամարտող կողմերի վրա ճնշում գործադրել, քանի որ ինչ-որ բան պահանջելուց առաջ նախ պետք է ինչ-որ բան տալ, ինչ-որ բանով շահագրգռել։

«Թրամփը, շնորհավորելով Փաշինյանին և Ալիևին, երկու երկրների հիմնադրման տարեդարձերի կապակցությամբ, ասում էր, թե մոտ ժամանակներում փոփոխություններ են լինելու Լեռնային Ղարաբաղի հարցում, հետո նույնը ասում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը, նույնն ասում է Բոլթոնը։ Նրանք միայն խոսում են, իսկ Պուտինը գործում է։ Թող գործնական ինչ-որ բան անեն։ Թող Փաշինյանը հրավիրի Փաշինյանին և Ալիևին իր մոտ և փորձի ստեղծել պայմանավորվածությունների նոր ձևաչափ։ Ինչ-որ մեկի վրա ճնշում գործադրելու համար նախ պետք է ինչ-որ բան անել նրա համար, որպեսզի վերջինս պարտավորված լինի։ Ի՞նչ են արել Բոլթոնն ու Թրամփը Հայաստանի համար։ Ոչինչ չեն արել՝ խոսելուց բացի։ Ընդհանրապես ամերիկացիները չունեն ազդեցության, ճնշման լծակներ Անդրկովկասում։ Նրանք նույնիսկ Վրաստանում չունեն լուրջ լծակներ։ Պարզապես Ռուսաստանը հիմա այլ խնդիրներով է զբաղված և մեծ ուշադրություն չի դարձնում Վրաստանի վրա»,- նշեց Տարասովը։

Տեխնիկական խնդիր

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Մինսկի խմբի ռուսաստանցի նախագահ Պոպովը Երևանից ուղիղ մեկնել էր Բաքու և չէր գնացել Լեռնային Ղարաբաղ, ապա Ստանիսլավ Տարասովի խոսքերով՝ թեև հայկական և ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե սա վկայում է ռուսական դիվանագիտության ճգնաժամի մասին, այնուամենայնիվ, այսօր հայտնի է դարձել, որ Ստեփանակերտ չմեկնելու պատճառը տեխնիկական խնդիր է եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում