Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»

Իմ բարեկամ, Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Մայք Հակաբիի հետ մենք քիչ առաջ Երուսաղեմում Միացյալ Նահանգների մշտական դեսպանատան շինարարության համար հողատարածքի հատկացման համաձայնագիր ենք ստորագրել։ Ֆեյսբուքի անհատական օգտահաշվում գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Դոնալդ Թրամփի դեռևս նախագահության առաջին շրջանում կայացրած որոշումը, որ «վերականգնել է պատմական արդարությունը» և որին հետևել կամ պատրաստվում են հետևել «բազմաթիվ այլ երկրներ»։ Սաարի գնահատմամբ, ինչպես ԱՄՆ-ը՝ Իսրայելի, այնպես էլ Իսրայելը Միացյալ Նահանգների համար «մնում է անփոխարինելի դաշնակից»։

Երուսաղեմում ԱՄՆ մշտական դեսպանատան կառուցման համար հողահատկացման համաձայնագիրը ստորագրվել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ, երբ թուրքական կողմը Թրամփ-Էրդողան հավանական բանակցություններից չափազանց մեծ ակնկալիքներ ունի։ Երևում է, ԱՄՆ-Իսրայել «սկզբունքային տարաձայնությունների» մասին ենթադրությունները, մեղմ ասած, չափազանցված են։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխումը գնահատել է «պատմական արդարության վերականգնում»՝ նկատի ունենալով, որ Վաշինգտոնը այդ քայլով ճանաչել է «սրբազան քաղաքի» նկատմամբ հրեական պետության ինքնիշխանությունը։

Երուսաղեմում ԱՄՆ մշտական դեսպանատան խորհրդանշական հիմնարկեքը վկայում է, որ Վաշինգտոնը այդ որոշումը վերանայելու մտադրություն չունի։ Դոնալդ Թրամփի այդ քայլը, անկասկած, ազդակ է Թուրքիային և ամբողջ իսլամական աշխարհին։ Մի փուլում, երբ ԱՄՆ-ը Իրանի հետ չափազանց բարդ բանակցությունների մեջ է, մյուս կողմից ակնկալում է, որ Պարսից ծոցի արաբական միապետությունները կընդառաջեն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հորդորներին, Երուսաղեմի հրեապատկանության վերահաստատումը, իրոք, վկայում է, որ Իսրայելը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների առանձնահատուկ դաշնակիցը։

Մոտ տասը օր առաջ Բաքվում գումարվել է Իսլամական համագործակցության երկրների խորհրդարանական Միության նստաշրջան, որի մասնակիցներին հղած ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խստորեն քննադատել է եվրոպական կառույցներին և նրանց մեղադրել «իսլամատյացություն սնուցելու և իսլամը ահաբեկչության հետ նույնականացնելու» մեջ։ Բաքվի իշխանական մամուլը Ալիևի ուղերձը գնահատել է որպես «իսլամական աշխարհում Ադրբեջանի դերը ընդգծելու և այդ հարթակը ազգային-պետական շահերին ծառայեցնելուն ուղղված սկզբունքային կողմնորոշման արտահայտություն»։

Չի բացառված, որ Ալիևի «իսլամականությունը» պայմանավորված էր ԱՄՆ-Իսրայել «սկզբունքային տարաձայնություններով» եւ այն տպավորությամբ, որ Դոնալդ Թրամփը «պատրաստվում է Էրդողանին հաճելի անակնկալ մատուցել»։ Հուլիսի 1-ի Սաար- Հակաբի համաձայնագիրը վկայում է, որ իսրայելա-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական են և երկարաժամկետ, եթե ոչ՝ մշտամնա։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Թրամփ-Էրդողան բանակցություններ ծրագրվա՞ծ են։ Այդ մասին հստակ տեղեկություն դեռևս հայտնի չէ։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, թերևս, հնարավոր լինի դատել՝ Իսրայելի հանդեպ «սառնություն» ցուցաբերով Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում