Wednesday, 24 04 2024
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել

Օպերատիվ կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերականգնվում է․ ի՞նչ կտա հակամարտության կարգավորմանը

Սեպտեմբերի 27-28-ին Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռքբերված պայմանավորվածություններից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։ Ավելին՝ զինադադարի համաձայնագրի խախտումների հետևանքով կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հոկտեմբերի 23-ի կեսօրին Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Հայկ Սարգսյանը։ Ու չնայած այս հանգամանքին՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապ հաստատելու մասին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը կյանքի է կոչվել։ Ճշտող հարցին, թե օպերատիվ կապը գործե՞լ է Արցախում հայ զինծառայողի վնասվածք ստանալուց հետո, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Կապն իսկապես գործում է, դա պարզապես հայտարարություն չէ»։

Ընդհանուր իրավիճակը Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հարկ է պարզել, թե ի՞նչ օգուտ կտա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև օպերատիվ կապի հաստատումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին, որքանո՞վ կնպաստի շփման գծում լարվածության նվազեցմանը և իրավիճակի վերահսկմանը։ Բայց նախ՝ Փաշինյան-Ալիև առաջին՝ «ոչ ֆորմալ» հանդիպման մասին։ Վերջին 2-3 ամիսներին, երբ աստիճանաբար աճում էր լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն ռազմական առումով, այլև քաղաքական հարթության վրա, Հայաստանի նոր ղեկավարի և Ադրբեջանի նախագահի միջև առաջին հանդիպումը կազմակերպելու հեռանկարը խիստ մշուշոտ էր թվում։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այդ ընթացքում մի քանի անգամ փոխանակվեցին սուր քննադատական հայտարարություններով։ Ալիևը հույս հայտնեց, թե «Հայաստանի նոր կառավարությունը կառուցողական դիրք կգրավի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում, Ադրբեջանի տարածքները կազատագրվեն օկուպացիայից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի և տարածաշրջանում կտիրի խաղաղություն ու համագործակցությունը»։ Հետո մեկ այլ առիթով նշեց, թե Նիկոլ Փաշինյանի «հակասական հայտարարությունները», մասնավորապես այն միտքը, որ Ադրբեջանը պետք է ուղղակիորեն բանակցի ԼՂՀ ղեկավարության հետ, անընդունելի է։ Փաշինյանն էլ պատասխանեց, որ բանակցությունները չեն կարող կառուցողական լինել Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ու մշտապես պատերազմով սպառնալու պայմաններում։ Ի պատասխան Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանում ձևավորվել է դիկտատուրայի նոր ռեժիմ», Փաշինյանը հայտարարեց՝ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել իր երկիր, այդ պատճառով փորձում է շփման գծում իրավիճակը սրելով՝ շեղել ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից:

Դուշանբեի երեք կետերը

Ահա այս իրավիճակում սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը տարվա ընթացքում, որից ընդամենը երկու օր անց հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շփվել են իրար հետ Դուշանբեում, որտեղ մեկնել էին մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Վերադառնալով Երևան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իր և Ալիևի միջև կայացած առաջին քննարկման ընթացքում երկու կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երեք կետերի շուրջ։

Առաջինը, կողմերը պայմանավորվել են հանձնարարություն տալ երկու երկրների պաշտպանության նախարարներին, որպեսզի հայկական և ադրբեջանական զինված ուժերը կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարվածությունն իջեցնելու ուղղությամբ:

Երկրորդ կետով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները արձանագրել են երկու կողմերի հավատարմությունը բանակցային գործընթացի և բանակցային մեթոդի նկատմամբ։ Այսինքն՝ արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի բանակցությունների միջոցով։

Ոչ պակաս ուշագրավ է Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունը երրորդ հարցի շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել երկու կողմերի միջև օպերատիվ ուղիղ կապի ստեղծման մասին։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ինքն ու Ալիևը համաձայնել են հանձնարարել երկու երկրների համապատասխան գերատեսչություններին մշակել օպերատիվ կապի այնպիսի համակարգ, որպեսզի հնարավոր լինի հրադադարի ռեժիմի խախտումների դեպքում շտապ կապվել միմյանց հետ և պարզել, թե ինչ է տեղի ունեցել շփման գծում:

«Թեժ գիծը» նախկինում եղել է

Հակամարտող կողմերի միջև «թեժ գծի» վերականգնման մասին փորձագետները, լրագրողները, քաղաքական գործիչները նախկինում շատ են խոսել։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ երկու տարի առաջ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հիշեցրեց, որ 1990-ականների սկզբին, երբ ինքը Հայաստանի պաշտպանության նախարարն էր, ուղիղ կապ եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, և երկու կողմերը կարողացել են կապվել իրար հետ արտակարգ իրավիճակներում, սակայն այդ կապն այլևս չկա:

Այժմ հակամարտող կողմերը, կարծես, փորձում են վերականգնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի, գուցե նաև արցախյան կողմի և Ադրբեջանի միջև 1990-ականներին եղած օպերատիվ կապը, որը, ի դեպ, ժամանակին գործել է տարբեր մակարդակներով։ Իրար հետ ուղիղ կապ են ունեցել ոչ միայն երկու երկրների նախագահները, պաշտպանության նախարարները, այլև միմյանց դեմ հանդիպման գտնվող մարտական հենակետերը, զորամասերի հրամանատարները, ինչը թույլ էր տալիս այս կամ այն կողմի սահմանային բնակավայրերում տարբեր միջոցառումների, արարողությունների, օրինակ՝ հուղարկավորությունների ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերել կրակը դադարեցնելու մասին։

Թե ինչպես Ալիևը պայմանավորվեց մորաքույր Լենայի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած այս «թեժ գծի» մասին, ի դեպ, կան բազմաթիվ ուշագրավ և նույնիսկ զավեշտի հասնող դեպքեր։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, որը 1990-ականների սկզբներին զբաղեցրել է նախ ներքին գործերի նախարարի, ապա նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, մի անգամ հայկական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում պատմել է գրեթե անեկդոտ դարձած մի այդպիսի պատմության մասին։ Մի օր՝ բավական ուշ ժամի, Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, Նախիջևանից զանգահարում է Աշոտ Մանուչարյանի աշխատավայր՝ տեղեկացնելու, որ Նախիջևանի հետ սահմանին փոխհրաձգություն է սկսվել, և խնդրելու, որ հայկական կողմը դադարեցնի կրակը, սակայն նրան պատասխանում են, որ Մանուչարյանն արդեն տուն է գնացել։ Այդ ժամանակ Ալիևը զանգահարում է Մանուչարյանի տան հեռախոսահամարին։ Լսափողը վերցնում է Մանուչարյանի մայրը՝ տիկին Լենան՝ ներկայանալով որպես մորաքույր Լենա (тётя Лена): Եվ քանի որ Աշոտ Մանուչարյանը դեռ տուն չէր հասել, Ալիևը խնդրում է մորաքույր Լենային փոխանցել, որ ինքն իր կողմից հրաման կտա ադրբեջանական զորքին դադարեցնել կրակը, Մանուչարյանն էլ թող իր կողմից հրահանգի հայկական զինված ուժերին դադարեցնել կրակը։ Լսափողը դնելուց հետո Ալիևը հասկանում է, որ հայտնվել է բավական զավեշտալի վիճակում, քանի որ կրակը դադարեցնելու պայմանավորվածություն է ձեռք բերել ոչ թե Հայաստանի նախագահի խորհրդականի, այլ մորաքույր Լենայի հետ։ Այդ ժամանակ Ալիևը ստիպված զանգում է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան հեռախոսահամարին՝ պատմելով կատարվածի մասին։ Տեր-Պետրոսյանն էլ իրեն հատուկ հանդարտությամբ և սրամտությամբ պատասխանում է, թե «եթե մորաքույր Լենայի հետ պայմանավորվել եք, ուրեմն ոչ մի պրոբլեմ չունեք»։

Հակառակորդի էությունը չի փոխվել

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատվել է և գործում է։ Միաժամանակ նաև ընդգծեց, որ դա չի նշանակում, թե եթե օպերատիվ կապը հաստատվել է, ուրեմն հակառակորդն այլևս չի խախտելու հրադադարի ռեժիմը։ Արցախում որևէ պարագայում չեն կորցնում զգոնությունը, շարունակում են մնալ թերահավատ ադրբեջանական կողմի խոստումների հանդեպ, բայց միևնույն ժամանակ չեն մերժում խաղաղ բանակցությունների միջոցով իրավիճակը խաղաղեցնելու, լարվածությունը նվազեցնելու որևէ հնարավորություն, եթե տվյալ պայմանավորվածությունը թույլ կտա գեթ մեկ հոգու կյանք փրկել։

«Ընդհանրապես այսպիսի կապի հաստատումը, ավելի ճիշտ՝ վերահաստատումը (որովհետև նախկինում այդպիսի կապ եղել է) շատ կարևոր է, որովհետև այն պետք է որ իր դրական ազդեցությունը թողնի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և զինադադարի ռեժիմի խախտումների նվազեցման վրա։ Սա միանշանակ ողջունելի է, և պաշտոնական Ստեփանակերտը միշտ խոսում է դրա մասին։ Ավելին՝ առաջարկում է նաև վերականգնել այլ տիպի կապ։ Խոսքը վերաբերում է սահմանային զորամասերի հրամանատարների միջև կապին, որը նախկինում եղել է, և դա թույլ էր տալիս օպերատիվ ձևով արձագանքել ցանկացած խախտման, հատկապես եթե չնախատեսված ինչ-որ բաներ էին լինում։ Բայց Իլհամ Ալիևի՝ իշխանության գալուց հետո այդ բոլոր կապերը խզվել են, ոչնչացվել են»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով, որ այնուամենայնիվ, ինչպես միշտ ենք նշում, այս անգամ էլ պետք է շեշտել, որ անկախ ամեն ինչից՝ հակառակորդը մնացել է նույնը, նրա էությունը չի փոխվել։

Արցախցի պաշտոնյան հիշեցրեց պաշտոնական Բաքվի, մասնավորապես արտգործնախարար Մամեդյարովի, նախագահ Ալիևի և նրա տիկնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի վերջին հայտարարությունների մասին․ «Հակառակորդի էությունը չի փոխվել։ Նա չի հրաժարվել Արցախը, հայոց պետականությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրերից։ Հետևաբար, պետք է, իհարկե, շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ և չխզենք կապերը, բայց միշտ մտապահենք՝ ում հետ գործ ունենք»։

Փոքրիկ դրական ազդակ

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն իր հերթին նշեց, որ թեև Ադրբեջանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Հայաստանի հետ օպերատիվ կապի հաստատման լուրը, ամեն դեպքում սա դրական երևույթ է։

«Եթե կողմերի միջև գոնե ինչ-որ կապ կա, դա կես քայլով մոտեցնում է երկու ժողովուրդներին խաղաղ գոյակցությանը։ Անշուշտ, դա չի բացառում հակամարտության սրացման, փոխհրաձգությունների և հնարավոր է նաև ավելի լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը։ Չկա որևէ պայմանավորվածություն՝ ինչ-որ բան չխախտելու կամ սահմանին մշտադիտարկում իրականացնելու մասին։ Թեև Հայաստանը Ապրիլյան պատերազմից հետո բազմիցս առաջարկել է դա, և Ադրբեջանը սկզբում նույնիսկ համաձայնեց, հետո փոխեց իր միտքը: Եթե շփման գծում տեղադրվեն մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, կստացվի, որ Հայաստանի նկատմամբ ռազմական ճնշման մեթոդը փաստացի վերանում է։ Չեմ կարծում, թե Բաքուն կհամաձայնի դրան։ Ամեն դեպքում սա մի փոքրիկ դրական ազդակ է, որը ապագայում կարող է վերաճել ավելի դրական ու նշանակալի մի բանի։ Թեև անձամբ ես պատրանքներ չեմ տածում այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը կարող է հանգուցալուծվել տեսանելի ապագայում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանեց Ներսիսյանը՝ ավելացնելով, թե իր կարծիքով՝ հայ և ադրբեջանցի քաղաքական գործիչների ներկայիս սերունդները հնարավորություն չեն ունենա գտնելու խաղաղ լուծում ղարաբաղյան հիմնախնդրին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում