Լոռու մարզում ենք՝ Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական համալիրում։ Սա Հայաստանի ամենամեծ և տարածաշրջանում «Սերմից՝ սեղան» հայեցակարգով եզակի ֆերման է, որտեղ կաթի ճանապարհը սկսվում է ոչ թե կաթից, այլ սերմից։ Այստեղ գործում է «Սերմից՝ սեղան» փակ շղթայի հայեցակարգը՝ սեփական դաշտերից մինչև ֆերմա, ֆերմայից մինչև գործարան, իսկ հետո՝ սպառողի սեղան։
Երեմյան ֆերմայում անասնակերը ստացվում է սեփական դաշտերից։ Բարձրակարգ սերմը, ավտոմատացված ոռոգումը, ճիշտ խնամքն ու ժամանակակից սիլոսացումը թույլ են տալիս ստանալ սննդարար առվույտ և եգիպտացորեն։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։







































