ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով.
«Վերջին 3 օրերին մեր երկրում եղանակը բավականին կայունացել է, որովհետև մենք գտնվում ենք հարավարևմտյան տակ օդային հոսանքների ազդեցության գոտում։ Այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի արդյունքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։ Բայց հուլիսի 3-ի երեկոյան ժամերից մեր երկիր Սև ծովի շրջաններից ներթափանցում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը, որը Հայաստանում կգործի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։








































