Tuesday, 28 07 2026
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը թողարկել է հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կառուցման 90-ամյակին։

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակին և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում Երևանում մեկնարկած միջազգային համաժողովի ժամանակ՝ հավելելով, որ հուշանվերի թողարկման մասին հանրայնացումը կատարվում է հուլիսի 1-ին՝ ի թիվս այլնի, արժևորելով կառույցի ճարտարապետական և պատմամշակութային նշանակությունը:

«2026 թվականը հոբելյանական տարի է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սիմվոլի՝ վարչական շենքի համար: 90 տարի առաջ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող շենքը ոչ միայն վարչական կառույց է, այլև Երևանի ճարտարապետական ժառանգության արժեքավոր նմուշ, այն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես մայրաքաղաքի պատմական ու մշակութային հիշողության մաս ու պետական ինստիտուտների շարունակականության խորհրդանիշ»,- Գլխավոր դատախազի խոսքերն են մեջբերված Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործն՝ այն դիտարկելով որպես պետական ինստիտուտների պատմության և ինքնության անբաժանելի մաս։

Հուշանվերի վրա պատկերված է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը, որը կառուցվել է 1936 թվականին՝ անվանի ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծով։

Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում