Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

Թուրքիան պետք է կարևոր եզրակացություն անի, թե ով է իրականում եղբայր, ով՝ ոչ։ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ գրել է Բաքվի իշխանական minval politika-ն և նկատել տվել, որ Ադրբեջանից բացի «իսլամական աշխարհի ոչ մի պետություն Նաթանյահուի այդ որոշումը չի դատապարտել»։ Ավելի վաղ իսրայելական մի քանի լրատվամիջոց, այդ թվում «Հաարեց» պարբերականը, որ մերձիշխանականի համարում ունի, գրել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով կառավարության նիստին ընդառաջ «արտաքին գործերի նախարար Սաարը ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկումներ է ունեցել»։

Ադրբեջանցի մեկնաբանը հատկապես քննադատել է Պաղեստինի ինքնավարության դիրքորոշումը և Ռամալայի իշխանություններին վերագրել դեռևս Յասիր Արաֆաթի ժամանակներից ձևավորված «հայամետ դիրքորոշում»։ Բաքվի իշխանական լրատվամիջոցի հեղինակը չի զլացել անգամ ընդդգծել, որ Պաղեստինի արտաքին գործերի ներկայիս նախարարը Վարսեն Աղաբեկյանը «հայկական ծագում ունի»։

Պաղեստինի ինքնավարության հետ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականին։ 2011թ․ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը պաշտոնական այց է կատարել Բաքու, որտեղ նույն օրը բացվել է Ադրբեջանում Պաղեստինի ինքնավարության դեսպանատունը։ Ադրբեջանը նույն տարում Ռամալայում բացել է դիվանագիտական ներկայացուցչություն և նշանակել լիազոր ներկայացուցիչ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ Պաղեստինը պետք է 1967թ․ սահմաններով անկախ պետություն ճանաչվի, իսկ Արևելյան Երուսաղեմը հռչակվի նրա մայրաքաղաք։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի կառավարության որոշումը համընկել է Սիրիայի հարավում և Գոլանի բարձունքներում իրավիճակի կտրուկ սրմանը։ Այդ առթիվ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաան հանդես է եկել աննախադեպ կոշտ հայտարարությամբ։ Նա սպառնացել է, որ Իսրայելը «կարող է պատերազմ սկսել, բայց հետևանքները չկառավարել»։ Բաքվի իշխանական լրատվամիջոցը Թուրքիային հորդորել է «բարեկամներին ճանաչել ոչ թե խաղաղ պայմաններում, այլ՝ փորձության ժամին»։

Հունիսի 30-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայից «հնչող սպառնալիքներին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել»։ Թուրքիայի հետ շուրջ երեք տարի տևող լարվածության ընթացքում Երուսաղեմից նման զգուշացում, կարծես, առաջին անգամ է հնչել։ Եկող շաբաթ Անկարան հյուրընկալում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Ենթադրվում է, որ այդ շրջանակներում ԱՄՆ և Թուրքիայի նախագահների առանձին բանակցություններում Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանին «հաճելի անակնկալ կմատուցի»։ Ակնարկը Թուրքիային F – 35 կործանիչներ վաճառելու «մեծ հավանականության» մասին է։ Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ թուրք-ամերիկյան ռազմական ենթադրվող գործարքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում