Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպումներ ունեցել եմ։ Չեմ կարող ձեզ ասել, մենք մեր գաղտնի պլանն ունենք, հո չեմ բացելու։ Փաշինյանին հեռացնելու մասին է խոսքը»,- հունիսի 30-ին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Կարապետյանը անցյալ շաբաթ բացահայտել է, որ ընդդիմադիր ուժերի Խորհուրդ ստեղծելու, Մոսկվային դիմելու և Հայաստանի «այս ընթացքը կաեցնելու» ծրագիր ունի։

Կարելի է ենթադրել, որ «ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների» հետ նրա հանդիպումներում քննարկվել են «խորքային կառավարության ձևավորման» հետ կապված «կազմակերպչական հարցեր»։ Ռուսաստանը, կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, Հայաստանի Ազգային ժողովի արդյունքները պաշտոնապես չի ճանաչելու։ Դա կարող է լինել Բելառուսի վերջին նախագահական ընտրությունները Եվրամիության երկրների կողմից չճանաչելու «հայելային պատասխանը»։

Սամվել Կարապետյանը և «ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդները», հավանաբար, Հայաստանի «խորքային կառավարության» կազմավորման մասին հրապարակային չեն հայտարարի, բայց Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո կձեւավորեն «Ընդդիմության համակարգող խորհուրդ» և կտան «իշխանափոխության գործընթացի» մեկնարկը։

Սա միանգամայն հավանական սցենար է, մինչդեռ Հայաստանի իշխանամետ մամուլը, սոցիալական ցանցերի «նիկոլական» օգտատերը, կարծես, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին թերագնահատում են։ Կարապետյանին, գուցե, քաղաքական գործչի փորձը և հայերենի իմացության զգալի պակասը հաստատ խանգարում են, բայց ոչ այնքան, որպեսզի նա «թեթևամտորեն» հայտարարի, որ եթե Վադևանյանը «մի փոքր էլ գազ տա», Սահմանադրական դատարանը իրեն «կճանաչի վարչապետ»։

Առկա իրավիճակում, երբ Մոսկվան Հայաստանի դեմ ճնշումները ոչ թե թուլացնում, այլ ուժգնացնում և փորձում է ներգրավել նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրների, Սամվել Կարապետյանի հայտարարությունները պետք է գնահատել շատ ավելի լայն համատեքստում։

Խնդիր է, թե Հայաստանի ընդդիմադիր «Համակարգող խորհրդի» կազմավորմանը Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի, կճանաչի՞ նրա «օրինական լիազորությունները», թե՞ կբավարարվի ընդհանուր բնույթի հայտարարություններով։ Բացառված չէ, որ Ռուսաստանը նույնիսկ «դիստանցավորվի», քանի որ էականը արդեն ոչ այնքան փոհարաբերությունները կլինեն, այլ՝ կատարված փաստը, բավական է հանրայնացնել, որ «Հայաստանում երկիշխանություն» է, որպեսզի Հարավային Կովկասի նախագծված փխրուն ստատուս-քվոն փլվի։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը հունիսի 29-ի ֆեյսբուքյան գրառումով կիսել է Հայաստանի ընդդիմության գնահատականը, որ Նիկոլ Փաշինյանը «ձայների միայն 30 տոկոսն է ստացել, մնացածը նկարել են արևմտյան քաղտեխնոլոգները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում