Ամերիկայի պրոդյուսերների գիլդիան հայտնել է 2013-ի՝ միանգամից երեք լավագույն ֆիլմերը: Դրանք են՝ Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» (Gravity), Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարիները» (12 Years a Slave) ու Դևիդ Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերը:
Հաղթողների անունները հայտնի են դարձել Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում՝ 25-րդ արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սովորաբար նրանց որոշումը հստակ «բարոմետր» է օսկարյան հաղթարշավի համար:










































