Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հանդիպում է ունեցել թիմի երկրպագուների ակումբի հետ:
Իսպանացի մասնագետը պատասխանել է բազմաթիվ հարցերի: Գվարդիոլային, մասնավորապես, հարցրել են, կա՞ն արդյոք թիմում ֆուտբոլիստներ, ում մասնագետն առանձնահատուկ է վերաբերում:
«Ես սիրում եմ «Բավարիա»-ի բոլոր ֆուտբոլիստներին: Մենք չենք կարող խաղալ 11 Նոյերների, Ռիբերիների կամ Շվայնշտայգերների հետ: Չէի ցանկանա առանձնացնել թիմի որևէ ֆուտբոլիստի: Աշխարհում բազմաթիվ հիանալի խաղացողներ կան»,- ասել է Գվարդիոլան, ով նաև կատակել է, թե սպասում է կանանց թիմ գլխավորելու առաջարկի:








































