«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչի կարծիքով` Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Չելսի»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելուց հետո իր թիմը դուրս մնաց չեմպիոնության համար մղվող պայքարից:
«Մենք անչափ շատ ենք հետ մնացել և կարծում եմ, որ այլևս չենք կարող պայքարել տիտղոսը նվաճելու համար: Այժմ պետք է մտածենք 3-րդ կամ 4-րդ տեղը զբաղեցնելու մասին:
Ինչ վերաբերում է իմ հեռացմանը, ապա դժվարանում եմ կարծիք հայտնել: Ես փորձում էի դիպչել գնդակին, բայց բոլորը գիտեն, որ Ազարը խորամանկ խաղացող է և նա հասցրեց այդ պահին ինձ համար անհասկանալի գործողություններ կատարել: Բնականաբար, ինձ թվում է, որ հեռացումն անտեղի էր»,- ասել է սերբ ֆուտբոլիստը:






































