Աժ-ն այսօր իրավունքի ուժով լուծարվեց, մեր նորանկախ պետության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԱԺ-ն լուծարվում է մեկուկես տարի հետո: Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ նշեց, որ սրանով հեղափոխությունը չի ավարտվում, այլ այն դեռևս գտնվում է իր ամենասկզբնական փուլում:
Գ. Արսենյանի դիտարկմամբ՝ Ն. Փաշինյանի թիմը առավելագույն ջանքեր չներդրեց, որպեսզի կարողանար ապահովել ԸՕ-ի ընդունումը: Նրա խոսքով՝ Ն. Փաշինյանը կարող էր ՀՀԿ-ի առնվազն կեսին թեթև ուղերձով գլխի գցել, որ կողմ քվերակեն նոր ԸՕ-ի օգտին: Գ. Արսենյանի դիտարկմամբ՝ Ընտական օրենսգրքի ընդունումը անկյունաքարային հարց էր: «Ռեյտինգային համակարգով ընտրությունն ընտրություն չէ, դա միջոցառում է, այդ ընտրակարգի կիրառումը թշնամի է սարքում բոլորին, անգամ նույն քաղաքական թիմի անդամներին»:
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահի կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, անկասկած, կլինեն արդար, սակայն չի լինի քաղաքական, գաղափարախոսական պայքար:
Մանրամասն՝ տեսանյութում:









































