Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը շարք է վերադարձել, հաղորդում է AS-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստն ապաքինվել է ծնկի վնասվածքից և այսօր նույնիսկ մարզվել թիմի ընդհանուր խմբի հետ:
Ենթադրվում է, որ Վարանը կկարողանա մասնակցել Իսպանիայի Արքայական գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Էսպանյոլ»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Վարանն ակումբի հիվանդասենյակում էր գտնվում 2013թ.-ի նոյեմբերից:






































