Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որում ընդգրկված են «Կայզերսլաուտերն»-ի դեմ մրցավեճում Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագները:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի սաներն այդ խաղում հաղթանակ տոնեցին 3:1 հաշվով: Մխիթարյանը 28-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք է վաստակել, որն անվրեպ է իրացրել Մարկո Ռոյսը: Հայ ֆուտբոլիստը եղել է դորտմունդցիների մեկնարկային կազմում և մասնակցել առաջին խաղակեսին:









































