ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով կազանյան հանդիպմանը նշեց, որ Սերժ Սարգսյանը կանխավ մեծ հույսեր չկապեց այդ հանդիպումից, ինչը փաստորեն տեղի ունեցավ: «Մեզ համար չափազանց կարևոր է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը, որը դրված էր բանակցային սեղանին: Ճիշտ է, որոշակի առաջընթաց քայլեր կային, բայց իրականում դա շատ չմոտեցրեց խնդրի խաղաղ կարգավորման հարցը»,- ավելացրեց Վարդան Բոստանջյանը:
Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին և ներքին ճակատում երկխոսության անհրաժեշտությանը՝ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ դրանք ուղղակիորեն այս պահին, այս պարագայում կապված չեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: