Ստամբուլում և Անկարայում ցույցերը ցրելու համար Թուրքիայի ոստիկանությունը կիրառել է ջրցաններ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Այս մասին գրում է BBC-ն:
Բողոքի ակցիաները սկսվել են համացանցում սահմանափակումներ սահմանելու իշխանությունների որոշման կապակցությամբ:
Թուրք իրավապաշտպանների կարծիքով՝ նախորդ շաբաթ երկրի խորհրդարանի կողմից ընդունված սահմանափակումները խստացնում են կառավարության կողմից համացանցի վերահսկողությունը:
Իշխանություններն էլ, իրենց հերթին, պնդում են, որ փորձում են սահմանափակել պոռնոկայքերի և մանկական պոռնոգրաֆիա պարունակող կայքերի հասանելիությունը:







































