Saturday, 06 06 2026
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի

Ճյուղից ճյուղ

ԵԽԽՎ առաջ Սերժ Սարգսյանը խոստացավ, որ Հայաստանն ամեն ինչ կանի խորհրդարանի առաջիկա ընտրությունը եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար, որ այդ ընտրությունը լինի ոչ միայն ինքնին ազատ ու արդար, այլ նաև հասարակությունը վստահի ընտրության արդյունքներին:


Սա, իհարկե, պատասխանատու արտահայտություն է, բայց մեր բազմաչարչար պետությունն ու հասարակությունը շատ են այդպիսի պատասխանատու հայտարարություններ տեսել կամ լսել, իսկ իրականությունը միշտ եղել է բոլորովին այլ: Այդ իսկ պատճառով ընդամենը պետք է դիտարկել, թե ինչ ռեսուրսներ ունի Սերժ Սարգսյանն ազատ ու արդար ընտրություն անցկացնելու համար, ընդ որում՝ այնպիսի, որ հասարակությունն էլ չկասկածի այդ ընտրության այդպիսին լինելուն և վստահի արդյունքներին: Անշուշտ, այստեղ մեծ նշանակություն ունի այն, թե ինչպիսին կլինի ընդդիմության դիրքորոշումը: Ներկայումս ընդդիմություն ասելով՝ հասկանում ենք առաջին հերթին Հայ ազգային կոնգրես, որպես ընդդիմադիր դաշտի ամենախոշոր դերակատար: Կա նաև «Ժառանգությունը» կամ ավելի փոքր այլ կուսակցություններ, Դաշնակցությունն է հայտարարում իր ընդդիմադիր լինելու մասին: Այդ կողմում կատարվում են, այսպես ասած, ընդդիմադիր դաշինքի ձևավորման աշխատանքներ, որոնք հայտնի չէ, թե ինչով կավարտվեն: Ահա այդ դաշտում առկա ստատուս քվոյից է շատ բան կախված:


Օրինակ՝ եթե Սերժ Սարգսյանին հաջողվում է Կոնգրեսի հետ սկսած երկխոսությունն առաջ տանել նույն տեմպով, ինչ այժմ, ապա հավանական է, որ խորհրդարանի ընտրությանը նրանք գան ինչ-որ կոնսենսուսի, և Հայ ազգային կոնգրեսը ոչ ուղղակի, բայց իր մարտավարությամբ օգնի, որպեսզի իշխանությունը հանգիստ մարսի ընտրության արդյունքը: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը միգուցե ակնկալում է ընդդիմության հետ գալ որոշակի պայմանավորվածությունների, փոխշահավետ համաձայնության, ինչն իհարկե թույլ կտա անցկացնել հանգիստ ընտրական փուլ: Սակայն մյուս կողմից էլ՝ կարևոր է դառնում, թե ընդդիմադիր դաշտում արդյո՞ք կձևավորվի, Կոնգրեսից բացի, այլ նշանակալի ֆորմատ: Եթե ձևավորվի, ապա այստեղ արդեն Սերժ Սարգսյանի համար պայմանավորվածությունների դաշտն ընդլայնվում է, հետևաբար հնարավորությունը նեղանում, և հնարավոր հասարակական դժգոհություն կարող է գեներացնել այդ այլ ֆորմատը: Մյուս կողմից՝ դեռ հարցականի տակ է Կոնգրեսի հետ հնարավոր համաձայնությունը: Այսինքն՝ դա բավական հիպոթետիկ տարբերակ է, քանի որ հազիվ թե Կոնգրեսը փորձի գնալ քաղաքական ինքնասպանության և ընդամենը դառնալ իշխանությանը լեգիտիմացնող քաղաքական ուժ: Մեղմ ասած, դժվար է դա պատկերացնել: Այլ բան է իհարկե, եթե Սերժ Սարգսյանը խոսելով ազատ-արդար ու վստահելի ընտրության մասին՝ նկատի ունի իր հեռանալը: Այսինքն՝ մարդը պատրաստ է հեռանալ, միայն թե ասում է, որ ուզում է հերթական ընտրությամբ հեռանալ: Սա, իհարկե, պետք չէ բացառել որպես հնարավոր հիպոթեզ: Կլինի խորհրդարանի ընտրություն, Սերժ Սարգսյանը կզիջի այդ ընտրությանը, այսինքն՝ թույլ կտա ձևավորել հանրային քվեի վրա հիմնված ներքաղաքական ստատուս քվո, ինչը կնշանակի ՀՀԿ մեծամասնության կորուստ, իսկ 2013-ին էլ արդեն Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից: Սակայն այս տարբերակը պակաս անհավանական չէ, քան, ասենք, այն, որ Կոնգրեսը դառնա ընդամենն իշխանությանը լեգիտիմացնող ուժ:


Իրականում Սերժ Սարգսյանն ինքը գուցե պատրաստ լինի հեռանալու, միգուցե ուզի էլ հեռանալ, սակայն կա իշխանական համակարգը, կան այդ համակարգի քրեաօլիգարխիկ սեգմենտները, կան տարբեր բևեռներ, շահեր, շահերի բախում: Այդ համակարգը Սերժ Սարգսյանին պարզապես թույլ չի տա վտանգել իր բարեկեցությունը, դարձնել իրեն խոցելի, անպաշտպան: Սա ամենամեծ խնդիրն է, որ կա ազատ և արդար ընտրության ճանապարհին, համենայնդեպս այն ճանապարհին, որով Եվրոպային խոստանում է անցնել Սերժ Սարգսյանը: Կարողանալո՞ւ է, արդյոք, լուծել այդ խնդիրը նա: Կարողանալո՞ւ է, արդյոք, օրինակ, զսպել ընտրությունների պատրաստվող Թոխմախի Մհերին ու նրա խնամի Խուճուճ Էդոյին կամ այլ մականունավորների, թաղային հեղինակությունների, օլիգարխների: Իսկ ի՞նչ է առաջարկելու նրանց՝ այդ զսպվածության դիմաց: Ինչո՞վ է համոզելու, որ պետք է թողնել իշխանությունը: Իսկ որևէ մեկի մոտ կասկած կա՞, որ Հայաստանում ազատ և արդար ընտրություն լինելու դեպքում, ըստ էության, արմատապես փոխվելու է իշխանական ստատուս քվոն: Կասկած կա՞, որ իշխանությունը պարտվելու է այդ ընտրությունը:


Իշխանությունը հաղթելու մի տարբերակ ունի. այն է՝ իր ձեռքով հեռացնել իշխանությունից քրեաօլիգարխիային: Բայց դա էլ նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ձեռք է բարձրացնելու այն ճյուղի վրա, որին նստած է: Այսինքն՝ դա էլ նրա համար յուրօրինակ ազատ ու արդար ընտրություն է: Կարո՞ղ է, արդյոք, նա անել դա: Եթե այո, ապա ինչո՞ւ մինչև հիմա այդ ուղղությամբ ոչ մի էական քայլ չի արել: Այսինքն՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը գրեթե փակուղային իրավիճակում է կանգնած և ըստ էության ոչ մի պրագմատիկ հաշվարկ չի խոսում ազատ ու արդար ընտրություն անցկացնելու հեռանկարի օգտին: Թեև, այստեղ կա մի հանգամանք, որ եթե Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, իրապես անկեղծ ու գործնական առաջարկ անի հասարակությանը՝ անվերապահ աջակցություն լայնածավալ բարեփոխումների դիմաց, ապա ինչ-որ բան կարող է ստացվել ազատի ու արդարի նման: Բայց Սերժ Սարգսյանը պետք է կատարի առաջին քայլը, այսինքն՝ պետք է թափով բարեփոխում սկսի, այսինքն՝ դադարեցնի բարեփոխումների մասին թափով խոսելը, և սկսի թափով իրականացնել դրանք: Հասարակությունն այդ դեպքում անկասկած կաջակցի, և Սերժ Սարգսյանը կհասցնի տեղափոխվել քրեաօլիգարխիկ ճյուղից ու ընտրությանը հանգիստ կտրել այն, կամ ընտրությանն այն կտրելով՝ ընկնելիս իր տակը հայտնաբերել հասարակական աջակցության ճյուղն ու չբախվել գետնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում