Բրազիլիայում ուլտրաաջ թեկնածու Ժաիր Բոլսոնարուի հաղթանակը նախագահական ընտրություններում կարող է հանգեցնել նրա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև սերտ ընկերական հարաբերությունների ստեղծման՝ տեղեկացնում է Reuters-ը։
Բրազիլիայի նորընտի նախագահը ամերիկյան իր գործընկերոջ վառ երկրպագուն է։ Բոլսոնարուի հաղթանակից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը շնորհավորել է նրան։ Ավելի ուշ սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը և Բոլսոնարուն պայմանավորվել են Բրազիլիային և ԱՄՆ-ին վերաբերող հարցերում կողք կողքի աշխատելու հաստատակամության մասին։
Նշվում է, որ Բրազիլիայի նորընտիր նախագահը արդեն ԱՄՆ նախագահի օրինակով պատրաստվում է Իսրայելում Բրազիլիայի դեսպանատունը տեղափոխել Թել Ավիվ։









































