Բրիտանիայի գրեթե 200 շրջաններում հորդառատ անձրևնների պատճառով ջրհեղեղի սպառնալիք է հայտարարվել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով թագավորության Շրջակա միջավայրի պաhպանության գործակալությանը:
Այս հունվարը Բրիտանիայի համար չափազանց խոնավ և տաք է եղել: Օդի միջին ջերմաստիճանը 6-8 աստիճանից չի իջնում: Տեղումների քանակը ռեկորդներ է սահմանել:
Արտակարգ իրավիճակների ծառայություններին առայժմ հաջողվում է պայքարել արհավիրքի հետևանքների դեմ: Ավելի քան 600 տներ ջրի տակ են անցել: Անձրևների պատճառով տրանսպորտային հաղորդակցությունը Բրիտանիայում խախտվել է. շատ ավտոմայրուղիներ փակված են, իսկ որոշ ուղղություններով գնացքներ չեն գնում:
Օդերևութաբանների խոսքերով՝ վերջին տարիներին Բրիտանական կղզիներում ուժեղ տեղումները եղանակային գլոբալ փոփոխությունների արդյունք են:









































