Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլլերը կդառնա Մադրիդի «Ռեալ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն առաջիկա ամառային տրանսֆերային շուկայում:
Տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ը պատրաստ է 45 մլն եվրո վճարել Գերմանիայի հավաքականի 24-ամյա խաղացողի իրավունքների դիմաց:
Նշենք, որ Մյուլերը «Բավարիա»-ի հետ գործող պայմանագիր ունի` մինչև 2017 թվականը ժամկետով: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 16 խաղի և 7 գոլ հեղինակել:






































