Այսօր Առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ «Ինովացիոն տեխնոլոգիաները՝ ստոմատոլոգիայի ոլորտում» թեմայով քննարկում: Ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Լևոն Մարգարյանը տեղեկացրեց, որ սա Առևտրաարդյունաբերական պալատի և Ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի կազմակերպած երկրորդ նման միջոցառումն է։
Վաղը տեղի է ունենալու նաև վարպետության դասընթաց՝ Ռուսաստանից ժամանած մասնագետների կողմից, որոնք կներկայացնեն ոլորտում արդեն կիրառվող նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի մասնագետներին։










































