«Միլան»-ի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում, վստահ է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «քաղաքայիններ»-ը կարող են գերազանցել «Բարսելոնա»-ին:
«Իհարկե, «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է գերազանցել «Բարսելոնա»-ին և ես հույս ունեմ, որ նրանք կանեն դա:
«Քաղաքայիններ»-ի կազմում բազմաթիվ ընկերներ ունեմ: Այնպես որ, երկրպագելու եմ նրանց: Բնականաբար, «Սիթի»-ի խաղացողների համար հեշտ չի լինի»,- ասել է ֆուտբոլիստը:



































