Կանադայի Վանքուվեր քաղաքի ոստիկանությունը 2019-ի բարեգործական օրացույցն է թողարկել: Այն «ցնցող» է ստացվել: Օրինակ՝ սև ակնոցով շունը նայում է մեքենայի պատուհանից, մյուս շունը սրճարանում սուրճ է ըմպում և փքաբլիթ ուտում, իսկ մեկ այլ շուն հարցաքննում կասկածյալին: Զարմանալի չէ, որ համացանցում 15 դոլար արժողությամբ օրացույցը աժիոտաժի պատճառ է դարձել՝ այնքան, որ կայքը դադարել է գործել, հաղորդում է Bored Panda-ն:

«Լուսանկարներն արտացոլում են նրանց ինքնությունը: Բրանդո շունը իրականում էլ այնքան ցնցող է, որքան լուսանկարում, որտեղ ակնոց է կրում: Բեյլին պաշտում է տեղական սրճարանում ընդմիջումները: Ջեքը լուրջ է վերաբերում իր աշխատանքին և հարցաքննությունների ժամանակ միշտ պարզում ճշմարտությունը»,-ասել է Վանքուվերի ոտսիկանության ներկայացուցիչ Էն Մարի Քլարքը:

Ստացված գումարը կհատկացվի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին և մանկական հիվանդանոցին:













































