Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ֆիննախի ներկայացրած փաստերը չեն արտացոլում իրականությունը. ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը, ուստի, թյուրըմբռնումը կանխելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումները կատարվել են հենց ՊԵԿ-ի կողմից և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել են ոչ թե եզակի դեպքեր, այլ կրել են համատարած բնույթ՝ ՊԵԿ-ը երևույթի պատճառները վերհանելու և օրենսդրական դաշտում առկա սողանցքները բացառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետին:

Ավելին, Կոմիտեն միջնորդել է նաև գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարևորությունը և ծավալները (այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության):

Մասնավորապես, 2012թ. օգոստոսից ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունը նշված փաստերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածների հատկանիշներով իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով 2012թ. սեպտեմբերից մինչ օրս ՊԵԿ հետաքննության վարչություն մուտք է եղել 581 նյութ, որոնցով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը շուրջ 87 միլիոն դրամի չափով:

Ինչ վերաբերում է ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ներկայացվող օրինակներին, ըստ որոնց «տնտեսվարողն աշխատանքի է ընդունել աշխատողին հղիության 6-րդ ամսում, որը մեկ ամիս աշխատել և գնացել է բյուլետեն ու ստացել 150-220 հազար և ավելի դրամ նպաստ» կամ «վարձու աշխատողը համատեղել է աշխատանքը 2 փոխկապակցված կազմակերպություններում, մեկ ժամն էլ կրկնակի է աշխատել, ստացել է 1.6 և 2.3 անգամ ավելի եկամուտ, իսկ հղիության արձակուրդում 2 կազմակերպություններից ստացել է 2մլն 565 հազար դրամի նպաստ» և այլն, ապա անհրաժեշտ ենք համարում կատարել հետևյալ հարցադրումները. նշված դեպքերն առնչություն ունե՞ն ՊԵԿ-ի գործառույթների հետ և արդյո՞ք ՊԵԿ-ն է այն լիազոր մարմինը, որ պետք է վերահսկեր այդ գործընթացները:

Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ ՊԵԿ-ի հայտնաբերած խախտումները ներկայացվել են որպես ՊԵԿ-ում կատարված խախտումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում