Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող երիտասարդները ԱԺ ոչ խորհրդարանական չորս ուժերի (Ժառանգություն, ՀՅԴ, ԲՀԿ և ՀԱԿ) հետ համատեղ հունվարի 18-ին հանրահավաք-երթ են անցկացնելու: Ըստ տեղեկությունների` այսօրվա ակցիային մասնակցության հրահանգ են ստացել Հայաստանում ռուսական կապիտալով գործող որոշ ձեռնարկություններ:
Մասնավորապես, մեր խմբագրություն զանգահարած Beeline ընկերության աշխատակիցը հայտնում էր, որ ընկերության ղեկավարությունն աշխատակիցներին հրահանգել է ներկա գտնվել այսօրվա ակցիային: Մեր տեղեկություններով ՎիվաՍել և Ростелеком ընկերության աշխատակիցները ևս մասնակցելու են այսօրվա հանրահավաքին:
Հանրահավաք-երթը կկայանա ժամը 14:00-ին` Ազատության հրապարակում:
Լուսանկարը՝ Photolure-ի









































