Աննա Սեմենովիչը հանգստանում է Մավրիկի կղզում: Արդեն մեկ շաբաթ շարունակ երգչուհին իր երկրպագուներին ուրախացնում է հանգստավայրից տեղադրված լուսանկարներով:
Այսօր՝ հունվարի 17-ին Աննան երկրպագուներին ցնցել է Instagram-ի իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարով, որում նա լողազգեստով է: Երգչուհին սև-սպիտակ լողազգեստով լուսանկարվել է արմավենու ֆոնին՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը: «Տղամարդիկ, այս լուսանկարը ձեզ համար է»,- գրել է Սեմենովիչը: Երկրպագուներին այն շատ է դուր եկել:











































