Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Պայմանները պահանջում են Հայաստանի, Թուրքիայի ու Իսրայելի մերձեցում. փորձագետ

Թուրքական Today’s Zaman թերթում հրապարակվել է Բերիլ Դեդեօղլուի «Թուրքիան, Իսրայելը և Հայաստանը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վերջին ընտրական հաղթանակը, երբ նա հավաքեց Թուրքիայի բնակչության քվեների գրեթե կեսը, կարող է մի շարք երկրների դրդել հստակեցնելու իրենց քաղաքական դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ։

Սակայն կան մի շարք վատ լուրեր Եվրոպայում բնակվողների համար, որոնք դեմ են հանդես գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը՝ հենվելով Թուրքիայի մուսուլմանական բնակչության թվաքանակի վրա։

Թեև նրանք երկար տարիների ընթացքում ստիպված չեն լինի Եվրոպայի ներսում գործ ունենալ թուրքերի հետ, այնուամենայնիվ նրանք Թուրքիայի հետ պետք է համատեղ աշխատեն ԵԽ-ում, ՆԱՏՕ-ում, Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ)՝ մոտ ապագայում ինտենսիվացնելով այդ աշխատանքները։

Մենք պետք է խոստովանենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դժվար ժամանակաշրջան են կանխորոշում բոլոր նրանց համար, ովքեր հույս ունեին ազատվել ԱԶԿ-ից։ Անկախ ԱԶԿ վարած ժողովրդավարական գործունեության մասին վեճերից՝ այդ կուսակցությունը մնում է որպես Թուրքիան ժողովրդավարական դարձրած քաղաքական դերակատար։

Թուրքիային սահմանակից Հայաստանն ու Սիրիան, որոնց բնակչությունը ժողովրդավարություն է ցանկանում, աջակցում են ԱԶԿ հաղթանակին։ Միևնույն ժամանակ, այդ կուսակցությունը վերածվել է մտահոգիչ դերակատարի Մերձավոր Արևելքի և Կովկասի բազմաթիվ երկրների կառավարությունների աչքում։

Թուրքիան ի վիճակի չէ տարածաշրջանում ինքնուրույն ապահովել ամեն տիպի արդյունք։ Այնուամենայնիվ, նա ի վիճակի է ճնշում գործադրել Սիրիայի վրա՝ բարեփոխումներ իրականացնելու հարցում, և եթե Թուրքիային հաջողվի դա անել, ապա նա նույնը կարող է ավելի հուսալի հենքով անել Ադրբեջանում, Հայաստանում ու Իսրայելում։ Այդ երկրները կարող են Թուրքիային ասել մաքրման գործընթացը սկսել իրենից, սակայն թուրքերն արդեն իսկ ցուցադրել են իրենց կամքն ու պատրաստակամությունը՝ իրենց երկիրը կարգի բերելու հարցում։ Թուրքական կառավարությանը նաև հայտնի է, որ Թուրքիան ավելի արդյունավետ կլինի շրջակա տարածաշրջանում, եթե լուծի իր ներքին խնդիրները։

Թվում է, թե Հայաստանն ու Իսրայելը հասկացել են թուրք ընտրողների այդ ուղերձը և ուշադիր հետևում են Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին։ Նրանք հավանաբար կանխատեսում են, որ երեք անգամ անընդմեջ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած և ընտրողների կեսի աջակցությունը վայելող ԱԶԿ-ն կարող է ավելի համարձակ քայլերի գնալ արտաքին քաղաքական դաշտում։

Մամուլի վերջին հաղորդագրությունները վկայում են, որ այդ երկու երկրներում արդեն իսկ սկսվել են այդպիսի կանխատեսումները։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները։ Թուրքիան էլ հաստատել է իսրայելցի պաշտոնյաների հետ ժամանակ առ ժամանակ բանակցելու լուրը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա հայտարարեց առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու իր պատրաստակամության մասին։ Այդ մամլո հաղորդագրությունները նաև միտված են թուրքական հասարակության արձագանքը ստուգելուն, սակայն ավելի կարևորն այն է, որ այդ երկու երկրները փորձում են Թուրքիայի հետ կարգավորել իրենց հարաբերությունները։

Իսրայելի ու Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բարդույթներ է ստեղծում Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի որոշում ընդունելու հարցում, քանի որ ԵՄ համար ավելի հեշտ է մերժել Թուրքիային այն դեպքում, երբ նա վատ հարաբերությունների մեջ է իր հարևանների հետ։ Այնուամենայնիվ, Թուրքիայի վերաբերյալ ԵՄ որոշումն առանցքային նշանակություն ունի Մերձավոր Արևելքի ու Կովկասի արդիականացման համար։

Պաղեստինի ճակատագիրն այնքան էլ տարանջատված չէ Լեռնային Ղարաբաղի ճակատագրից։ Բոլորին է հայտնի, որ պաղեստինյան իրադարձությունների վրա ազդում են Իրանը, Սիրիան, Հորդանանն ու Լիբանանը, մինչդեռ չպետք է նվազեցնել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի ու Աբխազիայի վրա։

Ավելին՝ այդ բոլոր տարածաշրջաններում գրանցվող զարգացումները կրում են Ռուսաստանի, ԱՄՆ ու ԵՄ միջև հավասարակշռության պահպանման ազդեցությունը։ Հայաստան-Թուրքիա-Իսրայել գիծն ունի վճռորոշ նշանակություն, քանի որ նրանց հարաբերությունների որակը կարող է ազդակներ հաղորդել տարածաշրջանի մյուս երկրներին այս հավասարակշռության մեջ իրենց տեղը որոշելու համար։ Կարճ ասած՝ ստեղծված պայմանները պահանջում են այդ երեք երկրների մերձեցումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում