Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարց բարձրացրեց ՔԿՀ-ներում տիրող Հեպացիտ C-ի համաճարակի մասին:
Ի պատասխան՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս ամիսներին հսկայական աշխատանք է կատարվել: «ՔԿՀ-ներում մնացել է 1920 մարդ: Աառանց համաներման այսպիսի ցածր ցուցանիշ չի եղել»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարաը, սակայն, չհամաձայնեց համաճարակ որակման հետ, քանի որ դա չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով՝ ասելով, որ իսկապես կա հիվանդության տարածում:
Պատգամավոր Ալեն Սիմոնյանը բարձրացրեց նաև ՔԿՀ-ներում խաղամոլության հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































