Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Դա կապված է այն վնասվածքի հետ, որը ֆուտբոլիստը ստացել է «Խետաֆե»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Բրազիլացին այսօր բուժզննում է անցել, որի արդյունքներով պարզել է դարձել, որ նա շարք կվերադառնա ոչ ուշ, քան 4 շաբաթ անց:
Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Խետաֆե» – «Բարսելոնա» պատասխան մրցավեճը, որը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, «Կոլիսեում Ալֆոնսո Պերեզ» մարզադաշտում, ավարտվել է հյուրերի հաղթանակով` 0:2: Նեյմարը վնասվածքի պատճառով ստիպված էր լքել խաղադաշտն արդեն 28-րդ րոպեին, իսկ նրան փոխարինել է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:





































