Լոնդոնի Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանը համացանցում կհրապարակի արվեստի 16,558 հազար ստեղծագործությունների ամբողջական ցանկը, որը նացիստական Գերմանիայում անվանել էին «դեգեներատիվ արվեստ»,- գրում է The Art Newspaper-ը:
Ցանկը, որը կազմել է Ժողովրդական լուսավորության ու քարոզչության կայսերական նախարարությունը 1941–1942թթ., բաժանված է 2 մասի:
Լոնդոնի Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանի նոր տնօրենը որոշել է թվայնացնել ցուցակը ու այն հասանելի դարձնել:
Ցանկը բաղկացած է հիմնականում էքսպրեսիոնիզմի ժանրի գեղանկարչական աշխատանքներից ու քանդակագործությունից, որը Հիտլերը տանել չէր կարողանում:









































