Freedom House միջազգային կազմակերպությունը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակին կոչ է անում չեղյալ հայտարարել հինգշաբթի ընդունած օրենքները, որոնք խախտում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած երկրի պարտավորվածությունները՝ ասվում է կազմակերպության կայքում:
«Freedom House-ը խստորեն դատապարտում է Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրենսդրությունը, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն զրպարտության համար, «արտասահմանցի գործակալ» ռուսական օրինակով՝ սահմանափակումներ մտցնել հասարակական միությունների համար, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, և պատիժներ՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Կազմակերպության ղեկավար Դևիդ Կրեմերը նշել է, որ ինքը ափսոսանքով է հետևում, թե Ուկրաինայի ժողովրդավարական կերպով ընտրված կառավարությունն ինչպես է հեռանում ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներից:









































