ԱՄՆ-ը սենատը կողմ է քվեարկել, որպեսզի դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքն ընդունելու հարցը պարզ մեծամասնությամբ դրվի վերջնական քվեարկության: Քվեարկությունը տեղի կունենա առաջիկայում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Կողմ է քվեարկել 72, դեմ 26 սենատոր:
Այսպիսով՝ Սենատում ընթացակարգային քվեարկությունը գործնականում ապահովել է ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորումը 1.1 տրիլիոն դոլարի չափով՝ մինչև հերթական ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը: Ավելի վաղ օրինագիծը հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից:
Օրինագծի ընդունումը առաջիկա 9 ամիսների ընթացքում ԱՄՆ-ում կկանխի բյուջետային ճգնաժամը:









































