Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն է:
«Ուզեք, թե չուզեք՝ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ուստի բարեկամաբար նորից հորդորում եմ՝ մի՛ գնացեք սաբոտաժի ճանապարհով, որովհետև դրանից տուժելու է ընտրությունների որակը»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀԿ-ականներին:
Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ ի՞նչն է այս տոտալ բացակայության խնդիրը. «Սաբոտաժի կգնաք, կմնա հին Ընտրական օրենսգիրքը, դրանից դուք չեք շահելու, փորձ է արվելու հերթական անգամ ստվերել ընտրական գործընթացը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































