Thursday, 16 07 2026
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում

Հեղաշրջում «Հանրապետական»-ում. Երբ երկրպագուն մոտենում է ազգային հավաքականին

Վերջին օրերին Հայաստանում հասարակության զգալի մասն ապրեց ֆուտբոլով: Ուշադրությունը սևեռված էր Հայաստանի ազգային հավաքականի վրա, որն իր ելույթներով նախ հիասթափեցրեց, այնուհետև հիացրեց երկրպագուին:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում հոկտեմբերի 13-ին մեր հավաքականը Երևանում 0:1 հաշվով Ջիբրալթարին զիջելուց հետո երեք օր անց 4:0 հաշվով ջախջախեց ենթախմբի ֆավորիտ Մակեդոնիայի հավաքականին:

Ջիբրալթարի հետ հանդիպումը, բացի խայտառակ խաղից, նշանավորվեց նաև խաղավարտին երկու ֆան-ակումբների՝ ՖԱՖ-ի և «Ռեդ Իգլսի» միջև տեղի ունեցած ծեծկռտուքով: Միջադեպին անդրադարձավ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: «Բացասական եմ գնահատում այդ միջադեպը: Նրանք միշտ բողոքում էին, որ ֆեդերացիան իրենց չի հատկացնում այն տեղերը, որոնք իրենք ցանկանում են, և տոմսերի գներն էլ իրենց ուզածը չեն: Խաղից առաջ հանդիպում էի ունեցել երկու ֆան-ակումբների ներկայացուցիչների հետ, նրանց առաջարկել էի նստել դարպասների ետևում: Մեկը՝ Հյուսիսայինում, մյուսը՝ Հարավայինում, բայց երկուսն էլ շատ բացասաբար ընդունեցին այդ առաջարկը: Խոստացել էին, որ ոչ մի միջադեպ չի լինի, չպահեցին իրենց խոստումը, ու բոլորս գիտենք, թե ով: Բայց չեմ ցանկանում այդ մասին խոսել: Միայն կասեմ, որ այն տեղեկությունը, թե ֆեդերացիան տուգանվել է 100 հազար եվրոյով, սուտ է: Իհարկե, պատիժ կլինի ՈՒԵՖԱ-ի կողմից, բայց դեռ չգիտենք, թե ինչպիսի: Նման երևույթները վնասում են ոչ միայն մեր հեղինակությանը, այլև ֆինանսական խնդիրներ են առաջացնում»,- ասել էր ՀՖՖ նախագահը:

Տեղի ունեցածն իսկապես տհաճ էր, քանզի միջադեպը տեղի ունեցավ միևնույն թիմը երկրպագող ֆանատների միջև: Ամեն դեպքում ընդունենք, թե չընդունենք՝ մարզադաշտերում տեղի ունեցող նման միջադեպերը ֆուտբոլի մի մասն են կազմում: Հավանականությունը մեծ է, որ հսկայական էներգետիկայով լեցուն միջավայրում այնուամենայնիվ տեղի կունենան պոռթկումներ: Տվյալ դեպքում խիստ անհաջող խաղով Հայաստանի հավաքականը բացասական էներգիայով ներարկել էր «Հանրապետական» եկած երևի թե բոլոր երկրպագուներին:

Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումներից հետո կարող ենք արձանագրել կարևոր մի իրողություն: Տվյալ հանդիպումներում մենք տեսանք բոլորովին նոր «աուդիտորիա»: Խոսքը միայն ՖԱՖ-ի կամ «Ռեդ Իգլսի» կատարած աշխատանքի մասին չէ: Այո, ֆան ակումբները մթնոլորտի շարժիչ ուժն են, բայց առանց համապատասխան արձագանքի նման էֆեկտ ուղղակի չէր լինի: Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների տեսագրությունը դիտելիս համոզվում ենք, որ դիտում ենք ֆուտբոլ: Ավելի ստույգ՝ խաղին զուգորդող վանկարկումները ուղղակի զարդարում են թեկուզ թույլ խաղը: Նույնը չես կարող ասել, օրինակ, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, նաև Վրաստանի հավաքականների մասնակցությամբ հանդիպումների մասին: Նշված երկրներում ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ մարզադաշտում ուղղակի աղմուկ է, և միայն որոշ դեպքերում կարելի է լսել պրիմիտիվ ռիթմային վանկարկումներ:

Ուշագրավն այն է, որ մարզադաշտում ֆուտբոլային մթնոլորտի խթանիչ ուժն ամենևին ազգային հավաքականը չէ: Վերջինս ընդհանուր առմամբ իր ելույթներով չի հիացնում: Հատկապես վերջին երկու-երեք տարիներին մեր գլխավոր թիմն ուղղակի նյարդեր է քայքայել: Թվում էր, թե Ջիբրալթարից կրած պարտությունից հետո «Հանրապետական»-ը կիսադատարկ կլինի, և չեն լինի բուռն վանկարկումներ: Մակեդոնիայի հանդիպման հենց առաջին րոպեից մոտ 10 հազար երկրպագուներ ուղղակի առաջ էին մղում ֆուտբոլիստներին: Պատկերն իսկապես տպավորիչ էր:

«Հանրապետական»-ում տեղի ունեցած ֆուտբոլային հեղաշրջումը կարող է թերևս մեկ բացատրություն ունենալ՝ թավշյա հեղափոխությունը շատ արագ մուտք գործեց նաև ստադիոն: Փոխվել է նաև գիտակցությունը: Ֆուտբոլասերն այսօր կարող է պահանջել և նույնիսկ ստիպել ֆուտբոլիստներին ցուցադրել արժանի խաղ: Հիշենք 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Մերոնք ձախողվեցին, և նոյեմբերին տեղի ունեցած Էստոնիայի և Լիտվայի հանդիպումներին մարզադաշտ էր եկել մի քանի տասնյակ ֆուտբոլասեր: Նույնիսկ ֆան ակումբները չէին ցանկանում լինել ազգային թիմի կողքին: Տեղի էր ունեցել տոտալ բոյկոտ:

Երկրպագուների շրջանում տեղի ունեցած զարթոնքի մեջ մեծ դերակատարում ունի նաև ՀՖՖ նոր ղեկավարությունը, որը զգալիորեն էժանացրեց ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների տոմսերը: Եթե ժամանակին մարդիկ «Հանրապետական» էին գալիս ազգային հավաքականի մի քանի հաջող ելույթներից հետո, ապա այսօր մարդիկ մարզադաշտ են գնում, որպեսզի օգնեն ֆուտբոլիստներին հաղթել:

Ազգային հավաքականի և երկրպագուների միջև առկա պատնեշը վերջնականապես կոտրված է: Երկրպագուի մոտ լինելը, կարծում ենք, զգացին նաև ազգային թիմի ֆուտբոլիստները, որոնք ֆանատների հետ հանդիպումներից հետո կերպարանափոխվել էին: Սա պետք է օրինակելի նախադեպ հանդիսանա առաջիկա հանդիպումների համար: Պարզ է մեկ բան՝ հավաքականի տերը երկրպագուն է, որը իրավունք ունի և՛ պահանջելու, և՛ երկրպագելու, և՛ ցնծալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում