Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Սուրիկ Խաչատրյանը հիմա էլ պահպանում է իր ազդեցությունը Բուդաղյանների գործի քննության վրա. ամեն ինչ արվում է, որ ձգձգվի գործի քննությունը

Շուտով կլրանա արդեն 2 տարին, ինչ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո 2013 թվականին սպանված Ավետիք Բուդաղյանի սպանության գործը քննվում է Քննչական կոմիտեում և ոչ մի դրական արդյունք։

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո 2013 թվականի հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի գործը ուղարկվել էր Քննչական կոմիտե՝ նոր քննության։ Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համբերատար սպասում են գործի քննությանը, հույս ունենալով, որ նոր Հայաստանում, նոր իրավիճակում գուցե արդարադատություն լինի։

Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, սակայն, դժգոհ է քննության ընթացքից։ «Գործը քննվում է չուզենալով։ Ինձ մոտ տպավորություն է, որ գործը քննվում է առանց մեծ ցանկության, առանձնապես խանդավառություն չկա գործի հանգամանքների բացահայտման առումով։

Բայց եթե Ավետիք Բուդաղյանը, ըստ իրենց, մեղավոր էր, ապա նախաքննական մարմինը պարտավոր է քննել, բացահայտել գործի իրական հանգամանքները, որից հետո Ավետիք Բուդաղյանը դատարանում կարդարացվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը։

Նշենք, որ այս գործով բողոք կա ներկայացված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, բայց որևէ նորություն չկա, քանի որ ՄԻԵԴ-ը գործը արագությամբ չի քննում։ ՄԻԵԴ-ում գործի քննությունը տարիներ է տևում։ «Ես գիտեմ, որ ՄԻԵԴ-ում գործը տարիներ շարունակ է քննվում, բայց ես անհանգստացած եմ, որ այստեղ էլ է գործի քննությունը դանդաղ ու անարդյունավետ։ Գործը դրական ընթացք ստացավ՝ Վերաքննիչ դատարանը մեր բողոքը բավարարեց դեռևս անցյալ տարի, որը նոր իրողությունների հետ կապված չէ։ Բայց վատն այն է, որ արդեն նոր իրողությունների պարագայում է գործը դանդաղում։ Վատն այն է, որ նոր իրողությունների պարագայում էլ ցանկություն չկա գործի իրական հանգամանքները բացահայտելու և հաստատելու։ Ճիշտ է, Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախաքննական մարմինը ունի պարտականություններ, որից խուսափել չի կարող, այսինքն` պետք է նորից քննի գործը և այն ուղարկի դատարան, բայց այդ ամեն ինչը կատարվում է առանց մեծ ցանկության, և ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս ձգձգվի գործի քննությունը»,- ասաց Հայկ Ալումյանը։

Մեր դիտարկմանը՝ միտում տեսնո՞ւմ է այստեղ, արդյոք գործի քննության ձգձգումը կապված է կրկին Սուրիկ Խաչատրյանի անձով, Ալումյանը պատասխանեց. «Այո, ես կարծում եմ, որ հիմա էլ Սուրիկ Խաչատրյանը իր ազդեցությունը պահպանում է, համենայնդեպս, այս գործի շրջանակներում»։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց։ Փաստի առթիվ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանք առաջադրվեց, այդ թվում՝ սպանության հատկանիշներով: Սակայն տեղի ունեցածից մոտ 3 ամիս անց պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշմամբ Խաչատրյանն ու Նիկողոսյանն ազատ արձակվեցին, ու նրանց նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը: Փոխարենը՝ մեղադրանք առաջադրվեց Արտակ Բուդաղյանին, որը, ըստ նախաքննական մարմնի, «սպանության սպառնալիքներ էր հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

Դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր ճանաչեց և վճռեց Արտակ Բուդաղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 120 հազար դրամ տուգանք Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին սպառնալու համար, սակայն, կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը՝ դատարանը վճռել էր նրան ազատել նշանակված պատիժը կրելուց:

Նշենք նաև, որ դեպքի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել էին նաև զենքեր։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում