Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել:
Չավիին Գերմանիա տեղափոխվելու հնարավորություն չի տվել իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան, ով նոր էր գլխավորել կատալոնական ակումբը:
«Այդ ժամանակ ես նույնիսկ հանդիպել էր «Բավարիա»-ի ներկայացուցիչներին: Բայց Գվարդիոլան դեմ էր իմ տեղափոխությանը:
Նա ինձ ասաց, որ ես «Բավարիա» տեղափոխվելու հնարավորություն չունեմ»,- հայտարարել է Չավին:





































