Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Սփյուռքը որևէ կերպ չի ընդունում Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Հայաստանում»

«Ինչպե՞ս կարելի է Ռոբերտ Քոչարյան անունը տալ, քննարկել նրան հետ բերելու հարցերը, քանի դեռ չեն պարզաբանվել Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Եվ ընդհանրապես, երկու անձնավորություն կա, որ չպետք է տեղ ունենան հայ քաղաքականության մեջ: Դա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են»,-անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես Քոչարյան-Սարգսյան հակամարտությանը և դրա պատճառներին` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, քաղաքական մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանը:

Նրա խոսքով` Ամերիկայի հայ համայնքը ակտիվորեն հետևում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին: Եվ իրենք բացարձակապես դեմ են Քոչարյանի վերադարձին: «Այստեղի ժողովուրդը շատ նվիրյալ է և ամեն մի հարցը քննարկում է, կարծեք թե Հայաստանում է ապրում, և բոլորն էլ, բացառությամբ նրա կողմնակից 1-2 հոգու, կատեգորիկ դեմ են Քոչարյանի վերադարձին: Սփյուռքը որևէ կերպ չի ընդունում Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Հայաստանում: Ոչ թե որպես նախագահ կամ վարչապետ, այլ նրա ներկայությունը Հայաստանում առհասարակ»,- ասաց Հովսեփյանը:

Վերջինս Քոչարյան-Սարգսյան պատերազմական վիճակին այդքան էլ չի հավատում: «Դա ևս կարող է խաղ լինել, որովհետև Քոչարյանն այնպիսի անձնավորություն է, որ ամեն խաղի կգնա: Ես կարծում եմ, որ այստեղ կա մի գաղտնիք, որը դեռ բացահայտված չէ: Բայց ամեն ինչ արվում է, որ 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Քոչարյանն արդեն ուժեղ անուն ունենա: Եվ նույնիսկ ռուսական ԿԳԲ-ի (ռուսական իշխանությունների) միջոցով ամեն ինչ արվում է, որ Սերժ Սարգսյանը վերադառնա վարչապետության և վարչապետական իշխանություն սահմանվի»: Հովսեփյանի խոսքով` իշխանությունների այս սցենարը չի հաջողվի միայն ուժեղ ընդդիմության պարագայում: «Եթե մենք կարողանանք ուժեղ ընդդիմություն ստեղծել՝ չի հաջողվի: Իսկ եթե ընդդիմությունը մնա այսպես և լողա նույն սպասի մեջ, ինչի մեջ իշխանությունն է, Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը, ուրեմն նրանց կհաջողվի իրագործել այդ սցենարը: Բայց մենք կանգնած ենք Հայաստանի իսկական ընդդիմության կողմը, որը ոչ բարեկամ է Գագիկ Ծառուկյանի հետ, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մենք բարեկամ ենք ժողովրդի հետ, նրա կողքին ենք, և եթե հարկ լինի, նորից կհամախմբվենք և նորից 35-40 հազար մարդ փողոց դուրս կբերենք»:

Հովսեփյանը Հայաստանում տեսնում է այդպիսի ընդդիմություն, որը արդեն իսկ վարկաբեկված որևէ քաղաքական ուժի հետ առնչություն չունի: Այդ ընդդիմությունը, նրա խոսքով, այսօրվա այն երիտասարդությունն է, որը փողոց է դուրս եկել: «Թող լինեն 500 հոգի, բայց նրանք են մեր ապագան: 88-ին էլ ամեն ինչ 200 հոգուց սկսվեց: Պարզապես այդ երիտասարդությանը մի քաղաքական հովիվ է հարկավոր, որը առաջ կտանի նրանց: Մենք տեսնում ենք, որ այդ երիտասարդությունը կգա և կմաքրի սուտ ընդդիմությունը և այս հանցագործ իշխանությունը»,- ասաց Հովսեփյանը՝ հավելելով. «Ցավոք, պետք է նշեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքը վերջերս շատ անհասկանալի էր սփյուռքի համար, որովհետև մենք այստեղ շատ գործ արեցինք, որ բարձրացնեինք Լևոն Տեր-Պետրոսյանի իմիջը` սկսած 1991 թվականից, ինչ Դաշնակցությունը գցել էր նրա իմիջը: Մենք բարձրացրինք այդ իմիջը, բայց, ցավոք, Տեր-Պետրոսյանը 2008-ի մարտի վերջից իր երիտասարդ քաղաքական գործիչներով ամեն ինչ արեց, որ Լևոն Տեր-Պետրոսյան աջակցման կենտրոնը ուղղակի պառակտվի: Մեղավորը հենց իրենք էին: Բայց ասում եմ` մենք հավատում ենք, որ երիտասարդությունը կգա և կմաքրի դաշտը: Հայաստանը պետք է ազատ ու անկախ լինի, ոչ թե Մաքսային միության մեջ ու ամբողջ կյանքը ռուսի սապոգից հոտ քաշելուց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում