Լոնդոնի «Չելսի»-ի նորեկ Նեմանյա Մատիչը մեկնաբանել է պորտուգալական «Բենֆիկա»-ից լոնդոնյան ակումբ իր տեղափոխությունը:
«Ես բազմաթիվ այլ առաջարկներ էի ստացել, բայց Մոուրինյոն մնում է Մոուրինյո: Ուրախ եմ` այս ակումբում կրկին հանդես գալու համար:
Հիանալի եմ զգում և կարող եմ ասել, որ կանեմ ամենը, որպեսզի օգնեմ «Չելսի»-ին խաղադաշտում և երկրպագուներին գոհացնեն մեր արդյունքները»,- «արիստոկրատներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:







































