Pluri Consultoria ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը։
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 53-րդ տեղը։ 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն աճել է՝ կազմելով 29.2 միլիոն եվրո։ Հիշեցնենք` Մխիթարյանի տրանսֆերի դիմաց գերմանական ակումբը 2013-ի ամռանը վճարել է 27.5 միլիոն եվրո:
Ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող ֆուտբոլիստն է կատալոնական «Բարսելոնա»-ի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 138.1 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն երկրորդն է` 107.3 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով: Լավագույն եռյակը եզրափակում է «արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ 71.3 միլիոն եվրո։








































