Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի «Բերենդո» դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, որում կասկածվում է 12-ամյա մի երեխա: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ 12-ամյա տղան, ում անունը չի նշվում, դպրոց էր բերել հրացան՝թաքցնելով այն երաժշտական գործիքի պատյանի մեջ: Հայտնվելով մարզադահլիճում՝ նա կրակ է բացել դպրոցականների վրա: Ուսուցիչը վերցրել է հրացանը նրա ձեռքից: Երեխայի արարքի դրդապատճառները հայտնի չեն:
Միջադեպը տեղի է ունեցել միջնակարգ դպրոցում պարապմունքները սկսվելուց 15 րոպե հետո: Տուժածների հստակ թիվը չի հաղորդվում:
-L_500.jpg)










































