Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետաքրքրություն է հայտնել «Աստանա»-ում աշխատելու առիթով, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` հղում կատարելով Prosportkz.kz կայքին:
Նշվում է, որ ղազախական ակումբի ղեկավարությունը չի շտապում որոշում կայացնելու գործում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Մինասյանի գլխավորությամբ 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:



































