Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այն երկրների հավաքականների անունները, որոնց հետ իրենց ազգային ընտրանին կմրցի 2014 թվականի Աշխարհի առաջնության նախապատրաստության շրջանակներում:
Դիդյե Դեշամի սաները մայիսի 27-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կհյուրընկալեն Նորվեգիայի հավաքականին, իսկ հունիսի 1-ին Նիցցայում կմրցեն Պարագվայի ընտրանու հետ: «Եռագույններ»-ը ևս մեկ հանդիպում կանցկացնեն հունիսի 8-ին` Լիլում հարաբերությունները պարզելով Ճամայկայի հավաքականի հետ, տեղեկացնում է ՖՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ընդգծենք, որ Ֆրանսիայի հավաքականին ընկերական խաղ է սպասվում նաև մարտի 5-ին, երբ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում թիմը կհյուրընկալի Հոլանդիայի ընտրանուն:



































