Մադրիդի «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն միշտ եղել են մրցակիցներ ինչպես ֆուտբոլային խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ակումբների բոլոր ժամանակների ամենաթանկ 10 տրանսֆերները:
Կատալոնացիների համար ամենաթանկը եղել է Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի ձեռքբերումը, որի դիմաց նրանք վճարել են 59 մլն ֆունտ, ինչպես նաև զիջել Սամուել Էտո՛օ-ի իրավունքները:
Ինչ վերաբերում է «Արքայական ակումբ»-ին, ապա այն երբեք գումարներ չի խնայել աստղային նոր տրանսֆերների համար: Ամենաթանկը եղել է «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի ձեռքբերումը, որը մադրիդցիներին արժեցել է 85 մլն ֆունտ:
Ընդգծենք, որ 2 ակումբներն, ընդհանուր առմամբ, ծախսել են մոտ 800 մլն ֆունտ:











































