Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության և Թեքեյան կենտրոնի հետ համատեղ այսօր բացվեց «Պատուհան դեպի աշխարհ» խորագրով ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրվեցին աշխարհի տարբեր երկրների լուսանկարիչների մոտ 87 աշխատանքներ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կազմակերպիչներից Արմեն Ենոքյանը, ցուցահանդեսը միտված է ծանոթացնելու ինչպես հայ նկարիչների աշխատանքներին, այնպես էլ օտարերկրյա նկարիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Հայաստանին և հայ մշակույթին:
Նա նշեց, որ լուսանկարիչներից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում դեպի դուրս նայող ճանապարհը, ուստի պատահական չէ ընտրված խորագիրը՝ «Պատուհան դեպի աշխարհ»:
Բացի բնությունն արտացոլող լուսանկարներից՝ շարքում պատկերված են նաև տարբեր ազգությունների մարդիկ՝ իրենց յուրահատկություններով:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































