Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Հասկացանք, որ այս փուլում հաղթել եք. չի կարելի այդպես վարվել, հարգելի կառավարություն. Շարմազանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

– Պարոն Շարմազանով, շուտով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը կհասնի ԱԺ և այն պետք է ընդունվի մինչև Ազգային ժողովի լուծարումը: Հնարավո՞ր է՝ խոչընդոտեք դրա կյանքի կոչումը։

– Նախ, ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ այս փոփոխված տարբերակին, երկրորդ՝ քաղաքական ուժերը ԸՕ-ի փոփոխությունների հետ կապված տարբեր կարծիքներ էին հնչեցնում։ Նույն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն համամասնական ցուցակների հետ կապված՝ մեկն ասում էր բաց, մյուսն ասում էր՝ փակ ցուցակ։ Մենք նշում էինք, որ պետք է անպայման տեսանկարահանումը լինի, մատնահետքերի խնդիրը լուծվի և այլն։ Եվ եթե այս ամենը իրենք այդ կարճ ժամանակահատվածում կարող են անել, խնդիր չկա։ Ափալ-թափալ, ոտքի վրա ձեռքի հետ ԸՕ բարեփոխելը ճիշտ չէ։ Ես միշտ երևույթներն եմ գնահատել, և ինձ համար առնվազն զարմանալի է, որ մի բան անում է հին իշխանությունը, և լրատվամիջոցներից շատերը քննադատում են, և երբ այսօրվա իշխանությունը ձեռքի հետ ափալ-թափալ ԸՕ են ուզում փոփոխել՝ առանց լսումներ անելու։ ԱԺ-ում լսումներ եղե՞լ են, հասարակության կարծիքը լսե՞լ են։ Այդ որ մենք՝ որպես ՀՀԿ, նման կերպ վարվեինք ԸՕ-ի հետ, մեզ ինչ օրը կգցեին։ Ամառը երկու-երեք անգամ հանդիպել են, հիմա էլ ԱԺ-ի պաշարումից հետո տեսան, որ մենք ասում ենք՝ ԸՕ չեն բարեփոխել, հիմա ձեռքի հետ սղացնո՞ւմ են։ Սա աշխատաոճ չէ, որ կառավարությունը ներկայացնում է։ Ո՞ւր են լսումները․․․ Այս ինչ աշխատաոճ է, սա ձև չէ։ Ես ԱԺ փոխնախագահ եմ, տեղեկացված չեմ այդ փոփոխություններից, ասում են՝ կայքում տեղադրված է, բայց կայքում չպետք է տեղեկացված լինի, նախ այդ օրենսգիրքը պետք է գա, պետք է մանրամասն բոլոր քաղաքական կուսակցությունների հետ քննարկվի, պետք է ԱԺ-ում մեծ լսումներ անենք, ապա այն պետք է լրամշակվի, հետո նոր ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, Վենետիկի հանձնաժողովը գնահատականը տա, նոր ուղարկի էստեղ, որ քվեարկենք, բայց ո՛չ էն է արվել, ո՛չ էլ էն, ափալ-թափալ արել են, և այս աշխատաոճն անընդունելի է։ Ես հարց եմ տալիս պարոն վարչապետին՝ Դուք բազմիցս քննադատել եք նախորդ իշխանություններին օրենքներ սղացնելու, ափալ-թափալ հարցեր լուծելու, ԱԺ նկատմամբ համապատասխան հարգալից, գործընկերային վերաբերմունք չդրսևորելու համար, բա հիմա ինչո՞ւ եք նույն բանն անում։ Պարո՛ն Փաշինյան, հիշո՞ւմ եք՝ ինչպես ենք մենք ԸՕ-ն ընդունել, ընդունել ենք լիակատար կոնսենսուսի պայմաններում, ամիսներ շարունակ հրապարակային քննարկում է եղել։ Եվ հիմա որևէ քննարկում եղե՞լ է միջազգային համապատասխան կառույցների հետ, ԵՄ դեսպան  Սվիտալսկու հետ, ԱՄՆ դեսպանի հետ քննարկե՞լ են, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկվե՞լ է։ Թե՞ Նիկոլ Փաշինյանը նոր բռնակալ է, Ստալինն է, որ եթե Նիկոլը դաբրո է տվել, ուրեմն այո, գնացինք։ Այ քեզ բան։ Էլ չեմ ասում աշխատաոճը։ Պառլամենտում լսումներ արե՞լ ես, համապատասխան երկրների դեսպանների, ԵՄ դեսպանի հետ աշխատանքներ տարել ես, բաց քննարկում եղե՞լ է․․․ չի եղել։ Կամ տեսախցիկների հարցը լուծե՞լ եք, մատնահետքերի հարցը լուծե՞լ եք։ Հասկացանք՝ ժողովրդի մեծամասնությունը ձեզ վստահում է, բայց սա աշխատաոճ չի, որ դուք անում եք, չի կարելի այդպես վարվել, հարգելի կառավարություն։

– Բայց չէ՞ որ բոլոր ուժերը դեմ են ռեյտինգային ընտրակարգին, ինչը նոր օրենսգրքով փոփոխման կենթարկվի։ 

– Ինչու է միայն դա կարևոր, հազար ու մի խնդիր կա, որ մենք առաջարկել ենք։ Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը առաջարկել են։ Ավելին՝ ԸՕ-ն, որն ընդունվել է մեր իշխանության շրջանում, ընդունվել է խորհրդարանական քաղաքական ուժերի կոնսենսուսի պայմաններում։ Հիմա կոնսենսուս կա՞, քննարկում եղե՞լ է։ Դանիել Իոաննիսյանին սարքել եք միակ ֆեմիդան, միակ գլխավոր  ճշմարտությունն ասողը։ Եվ ինձ մոտ էսպիսի տպավորություն է՝ ԸՕ-ն կա, ուզում եք ընդունեք, ուզում եք մի  ընդունեք։ Սա ի՞նչ ձև է։ Ո՞ր մի նորմալ երկրում նման բան կարող է լինել։ Կրկնում եմ՝ Վենետիկի հանձնաժողովը գնահատական տվե՞լ է, կոնսենսուս անգամ չկա, Դաշնակցությունն ասում է՝ պետք է լինի բաց ցուցակներով համամասնական, ԲՀԿ-ն ասում է՝ պետք է լինի փակ ցուցակներով։ Հիմա բա՞ց է լինելու, թե՞ փակ։ Տեսախցիկների հարցը ինչպե՞ս ես լուծել, հարգելի կառավարություն, ցուցակները մաքրե՞լ ես։ Հազար ու մի խնդիր կա։ Իսկ իրենք ափալ-թափալ անում են, ինչ է թե պտիչկա դնեն։ Արել արել էիք, կուսակցությունների մասին օրենքն էլ ձեռքի հետ սղացնեիք։ Հասկացանք, ընկերներ, որ այս փուլում հաղթել եք, բայց սա պետություն է, կամ մի բերեք այդ օրենքը, կամ եթե բերում եք՝ ընթացակարգին հետևեք։

– Պարոն Շարմազանով, եթե նոր տարբերակը չընդունեք, հնով կանցկացվեն ընտրությունները։ Այս դեպքում հնարավո՞ր է՝ մասնակցեք ընտրություններին։ Այն ժամանակ շատ ունեիք ռեյտինգային թեկնածուներ։ 

– Իսկ ո՞վ է ասել, որ եթե միայն համամասնական պետք է լինի, չպետք է մասնակցեինք ընտրություններին։ Այսինքն՝ «Սասնա ծռերը» պետք է մասնակցե՞ն, ՀՀԿ-ն չպետք է մասնակցի՞ ընտրություններին, ՀԱԿ-ը պետք է մասնակցի, ՀՀԿ-ն չպետք է մասնակցի՞։ Քաղաքական ուժերից այդ ո՞վ, բացի Դաշնակցությունից, ավելի շատ քաղաքական պատմություն ունի, քան մենք, ով է ավելի շատ գործ արել պետության համար։ ՀՀԿ-ն արցախյան շարժման ակունքներում կանգնած քաղաքական ուժ է։ Այդ ով է ասել, որ ՀՀԿ-ն չունի կողմնակիցներ, կլինի քսան տոկոս, թող լինի քսան տոկոս, կլինի երկու տոկոս, թող լինի երկու տոկոս, ի՞նչ է եղել։ Իսկ ով մտել է ՀՀԿ մանդատի ու վայելքի համար, Աստված իրենց հետ։ Ես Հանրապետական կուսակցություն մտել եմ գաղափարի համար և շարունակելու եմ այդ գաղափարին ծառայել՝ անկախ նրանից՝ պառլամենտում կլինեմ,  թե չեմ լինի, բայց չեմ պատրաստվում առանց պայքարի դուրս գալ քաղաքական դաշտից։ Ես իմ կարծիքը նաև իմ կուսակցությունում եմ ասել, որ ես որևէ հիմք չեմ տեսնում, որ ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում