Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր է նվազագույնը ևս մեկ «Ոսկե գնդակ» ստանալ կարիերայի ընթացքում:
«Երկրորդ անգամ «Ոսկե գնդակ»-ի արժանանալն իմ նպատակներից մեկն էր: Ես ուրախ եմ և հպարտանում եմ, որ ինձ հաջողվել է նվաճել այդ պատվավոր մրցանակը:
Հաղթանակս նվիրում եմ «Ռեալ»-ի և ազգային հավաքականի իմ բոլոր խաղընկերներին: Սակայն չեմ պատրաստվում կանգ առնել: Այժմ ցանկանում եմ նվաճել երրորդ «Ոսկե գնդակ»-ը»,- ասել է Ռոնալդուն:









































